ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիան սկսեց գործել 2020 թվականի փետրվարից, որն ամբողջությամբ փոխել է դպրոցի մթնոլորտը: Խմբակը բացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:
52 սան խմբակ է հաճախում ծնողների իմացությամբ: Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝ աշակերտական սեղան, աթոռ, պահարան, գրատախտակ, «ՍեՌոբ» ռոբոտ, Եռաչափ Տպիչ, Համակարգչային կառավարվող շաղափային CNC հաստոց «Arduino Mega», «Arduino pro-mini» և այլ միկրոկոնտրոլլերային հարթակներ, դետալներ, համակարգիչ, լազերային տպիչ, տեսապրոյեկտոր, աշխատանքային տետրեր և գրիչներ:
Դասընթացի ընթացքում խմբակի սաները ծանոթանում են Scratch (Աղվես) ծրագրին, որով ստեղծում են անիմացիաներ և տարատեսակ խաղեր, աշխատում են «Կրիա» ծրագրով, ծանոթանում են ռոբոտների կոնստրուկտիվ առանձնահատկություններին, ռոբոտի աշխատանքի հնարավորություններին, ռոբոտի թվային ձայնային և թվայնացման հիմունքներին, հետագայում կկարողանան ինքնուրույն տալ պարզ տեխնիկական լուծումներ, ստեղծել ռեալ գործող ինքնաշեն ռոբոտներ, ծրագրավորել ռոբոտը LabView, Scratch ծրագրային փաթեթների միջոցով, C++ կամ այլ ծրագրավորման լեզուներով, կսովորեն ռոբոտների աշխատանքային ծրագրեր, ռոբոտների հետ շփման գրաֆիկական ինտերֆեյսներ, ինչպես կատարել մի քանի գործողություն միանգամից, զուգահեռ ծրագրավորման մեթոդներ, նրանց շրջանում կզարգանան թիմային աշխատանքի հմտություններ:
Պատրաստելով և ծրագրավորելով տարբեր ռոբոտներ՝ աշակերտները կստանան գիտելիքների մեծ պաշար:
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են հաշվետու ցուցահանդեսներ: Խմբակի սաները կմասնակցեն նաև մարզային և հանրապետական մրցաշարերի:
Դպրոցի տնօրենը Աիդա Մուրադյանը, ուսուցիչներն և աշակերտներն անչափ ուրախ են, որ դպրոցում գործելու է ինժեներական լաբորատորիա, քանի որ լաբորատորիայի խմբակում ընդգրկված աշակերտները կտիրապետեն ռոբոտաշինությանը։ Նրանք, մեկ քայլ անելով, կարող են դառնալ երիտասարդ ՏՏ մասնագետներ և մտնել աշխատաշուկա. չէ՞ որ 21-րդ դարը տեխնոլոգիական գիտելիքների ժամանակաշրջան է, նշում է տնօրենը, իսկ լաբորատորիայում կրթվելը անհրաժեշտ է ապագա ծրագրավորողին, ինժեներին, ինչպես նաև նախասիրություններ ունեցող ցանկացած երեխայի։
Խմբակավար՝ Փիրուզա Ոսկանյան
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ