ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իմ հոգու Չարենցը

Մարտի 13, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ․75 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն, հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանը ԱԽ մի խումբ անդամների հետ նախաձեռնել էր «Իմ հոգու Չարենցը» վերնագրով միջոցառում, որը նվիրված էր Եղիշե Չարենցի 123-ամյակին: Միջոցառման հարթակն այս անգամ Օղակաձև այգում գտնվող Չարենցի հուշարձանն էր, որտեղ մասնակիցները ներկայացրին Չարենցի կենսագրությունն ու ստեղծագործական աշխարհը, ապա ասմունքեցին՝ բացահայտելով իրենց հոգու բանաստեղծին:

Միջոցառմանը ներկա էին Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, բանաստեղծուհի Մանիկ Աճեմյանը, գրականագետներ ու չարենցասերներ: Ներկաները շնորհակալություն հայտեցին միջոցառման կազմակերպչին ու աշակերտներին՝ Չարենցին յուրօրինակ կերպով մեծարելու և հետաքրքիր նախաձեռնության համար: