ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով

Մարտի 17, 2020

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման և ՏՀՏ առցանց գործիքների կիրառման միջոցով հնարավորինս ապահովելու նպատակով իրականացվում են աշխատանքներ հետևյալ ուղղություններով։

Հեռավար ուսուցման համալիր էջի գործարկում

մարտի 16-ից գործարկվում է https://heravar.armedu.am/ համալիր էջը, որում կրթության ոլորտի կազմակերպիչներին և շահառուներին կտրամադրվի․

  • ուսումնական կայքերի օգտակար հղումներ՝ կից համառոտ նկարագրությամբ,
  • ՏՀՏ կրթական գործիքների և դրանց կիրառության մասին համառոտ ուղեցույցներ,
  • հեռավար, առցանց ուսումնական գործընթացի ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն (լուրեր, նորություններ, հայտարարություններ),
  • դպրոցների, կրթական կազմակերպությունների հետ հետադարձ կապ՝ heravar@ktak.am էլեկտրոնային փոստով։

Խորհրդատվություն Հայկական կրթական միջավայր ֆորումում

ստեղծվել է «ՀԵՌԱՎԱՐ ՈւՍՈւՑՈւՄ և ՏՀՏ» ենթաբաժինը ․

  • տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելու,
  • մասնագիտական քննարկումներ կազմակերպելու,
  • առաջավոր փորձը ներկայացնելու և փոխանակելու նպատակով։

Հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչների աշխատանքի համակարգում

  • հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող ուսուցիչներին առաջարկվում է ուսումնական պլանին համապատասխան մշակել հեռավար առարկայական դասընթացներ
  • տեղադրել ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման համակարգում  (կտրամադրվի խորհրդատվական աջակցություն)։

Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման համակարգի աշխատանքի վերակազմակերպում

  • նախկինում կազմակերպված օգտակար հեռավար դասընթացները տեղափոխվել են  https://dlc.armedu.am/ նոր համակարգ և բաց են բոլոր այցելուների համար (որպես հյուր),
  • կմշակվեն հեռավար ուսուցման և ՏՀՏ գործիքների կիրառման արագացված նոր դասընթացներ ուսուցիչների համար և կտեղադրվեն նշված համակարգում։

Իթվիննինգ եվրոպական պորտալի հնարավորությունների օգտագործում

  • կօգտագործվի Իթվիննինգ եվրոպական պորտալի լայն հնարավորությունը՝ դպրոցների ներգրավման և նախագծային մեթոդով  դասեր կազմակերպելու համար,
  • կստեղծվեն առարկայական պրոյեկտներ, տարբեր առակաների և դասարանների համար, որոնց ցանկը կտեղադրվի https://etwinningplus.armedu.am/?page_id=2110 էջում։

 

Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)