ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գլոբալ տեսակոնֆերանս՝ նվիրված դպրոցական կրթության հավասարության խնդիրներին

Մարտի 24, 2020
Պաշտոնական

ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրերս կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս, որին մասնակցել են 50 երկրի կրթության ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ և պրակտիկ մասնագետներ: Տեսակոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ուսուցիչների կարևորագույն դերը կրթության շարունակականության ապահովման գործում կարևորել է Ֆրանսիայի հեռավար կրթության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միշել Ռեֆերսիոն Բիյոնը: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կրթության ոլորտի պատասխանատու մարմինները փորձում են սովորողներին և ուսուցանողներին ապահովել անհրաժեշտ տեխնիկական պայմաններով, թեմատիկ էլեկտրոնային պորտալներով, առցանց ուսուցողական ծրագրերով և այլն:

Կարևորվել է նաև բազմակողմանիության դերը: «Նախարարները պետք է հաշվի առնեն իրավիճակի յուրահատուկ լինելը և այն, որ միասնական մոտեցում գոյություն չունի: Մենք բոլորս պետք է սովորենք միմյանցից և այս ճգնաժամի պատճառով կառուցենք ավելի ուժեղ կրթական համակարգ»,-նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերի օգնական Ստեֆանիա Ջիանինին:

Հեռավար ուսուցումը ներառական դարձնելու համար անհրաժեշտ է միասնական մոտեցում և ավելի սերտ գործընկերություն․ սա էր տեսակոնֆերանսի առանցքային եզրակացություններից մեկը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն