ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էլեկտրոնային մատյան

Մարտի 25, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է Էլեկտրոնային մատյան։ Այն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ է։ Էլեկտրոնային մատյանում արդեն իսկ ստեղծված են բոլոր դպրոցները՝ առանձին դասարաններով, դասարաններին կից ուսուցիչներով:

  • Էլեկտրոնային մատյանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և տեսանելի դարձնել հեռավար ուսուցման ուղղությամբ դպրոցների և ուսուցիչների իրականացրած քայլերը, գործընթացը կդարձնի ավելի համակարգված։

 

  • Էլեկտրոնային մատյանն օգտագործելու մանրամասն տեսաուղեցույցը կտեղադրվի նաև հեռավար կրթության համալիր էջում և Յութուբի ալիքում։


Էլեկտրոնային օրագրից օգտվելու հիմնական քայլերն են.

  • Ձեր դպրոցի օպերատորից ստացեք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ձեր ID-ն (աշխատակցի ունիկալ նույնացուցիչ)
  • Մուտք գործեք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` emis.am
  • Ընտրեք դպրոցների կառավարման համակարգ բաժինը
  • Ընտրեք դպրոցների տվյալների մուտքագրման համակարգ բաժինը և սեղմեք, կհայտնվի պատուհան, որտեղ մուտքագրեք օպերատորից ստացած ID` երկու վանդակում էլ։

Մյուս մանրամասները դիտեք տեսաուղեցույցում.

Նյութի աղբյուրը. Կրթության, գիտության, մ՛շակույթի և սպորտի նախարարության ֆէյսբուքյան էջ