ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար աշխատանքային հանդիպում կրթական համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ

Մարտի 27, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամության համար։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Նախարարի խոսքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, նախ, գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը, ապա դպրոցականների համար բոլոր առարկաներից պատրաստել է տեսադասեր, որոնք ամեն օր տարածվում են նաև նախարարության ՖԲ-ի էջի միջոցով։ Ա․Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Հանրային հեռուստաընկերության հետ կազմակերպվող հանրային դասը հասանելի է բոլորին, տեսադասերը տարածելու համար գործարկվել են հեռուստատեսային հավելվածներ, հեռավար ուսուցման հմտություններ ձեռք բերելու համար դիմել է շուրջ 4000 մանկավարժ։

Նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանը նույնպես երախտագիտություն է հայտնել գործընկերներին սեղմ ժամկետում աշխատանքային հանդիպում ունենալու հրավերին արձագանքելու և մասնակցության համար։ Նա նշել է, որ քննարկման նպատակն է գործընկեր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այն ուղղությունների և առաջնահերթությունների վրա, որ այսօր նախանշում է նախարարությունը։ Նրա խոսքերով, ԿԳՄՍՆ-ի համար օգտակար է նման աշխատանքային քննարկման միջոցով իրազեկվել գործընկերների կողմից պլանավորվող ջանքերին՝ կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակներում պետության կողմից իրականացվող ջանքերին համադրելու համար, որոնք ԿԳՄՍՆ–ն գործադրում է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Պարետատան համակարգմամբ գործադրվող աշխատանքների շրջանակներում։

Նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանն արձանագրել է, որ հեռավար կրթության նոր նախաձեռնած ծրագրերում ընդգրկվել են դպրոցականների մոտ 80 տոկոսը, և նախարարությունն այսօր գույքագրում է խնդիրներն ու փորձում գտնել լուծումներ։ Նա ներկայացրել է այն ուղղությունները, որտեղ հայկական կողմը աջակցության կարիք ունի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորինս աջակցել հեռավար ուսուցման մեջ ներառելու առումով՝ համապատասխան սարքավորումներ տրամադրելու, ինտերնետի հասանելիություն ապահովելու, ստեղծված ռեսուրսների բջջային հավելվածների մշակման և այլ միջոցներով, զարգացնել ուսուցիչների հեռավար ուսուցում կազմակերպելու հմտությունները, օժանդակել կրթական բոլոր հաստատությունների ախտահանման հարցում։ Նա կարևորել է հեռավար ուսուցումը հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառող դարձնելու հարցը:

Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են հանդիպման նախաձեռնությունը, տպավորիչ համարել սեղմ ժամկետներում նախարարության ձեռնարկած միջոցառումներն ու դրանց կրթական հանրության դրական արձագանքը։ Նրանք ներկայացրել են այն քայլերը, որ արդեն իրականացրել են կամ պլանավորում են իրականացնել Արտակարգ իրավիճակի պայմաններում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կառույց կներկայացնի իր ծրագրային աջակցության առաջարկությունը, որի իրագործումը նախարարությունը կքննարկի նաև Պարետատան հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)