ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:
Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով: Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ: Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, Յուքոմ և Ռոստելեկոմ ընկերություները, Շանթ հեռուստաընկերությունը թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված նյութերը: Իսկ Beeline-ը ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը: Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում. «Սկսել է աշխատել ազգ-կրթություն համակարգը, երբ ամբողջ օրվա ընթացքում ողջ ընտանիքով`միասնական ու համախմբված բոլորս դասերով ենք զբաղված»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հեռավար կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է և' ուսուցիչների, և' աշակերտների, և ծնողների շրջանում: Սակայն, հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ: Ըստ հանրապետության մարզերից ստացված տվյալների` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով նախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960 / կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:
Դրանք են` Պրոցեսոր` (CPU): Intel DualCore processor,
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB DDR3
Կոշտ սկավառակ (HDD): 500GB
Գրաֆիկական քարդ (Video adapter) ։ Ներկառուցված (Integrated) HD Graphics
Էկրան(Display) : 18.5 դյում (Սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (Դյուրակիր համակարգչի դեպքում)
Ցանցային դիմերես(Networking) : Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse):
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ` Android կամ IOS:
Պրոցեսոր` (CPU): Երկու կամ չորս միջուկային (Dual-Core , Quad-Core),
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB, Էկրանի չափսը >= 8 դյում , 3G, Wifi:
ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է սարքավորումների համար նախանշված հիմնական նվազագույն պահանջներ և նշել, որ արքավորումները կհավաքվեն, ըստ անհրաժեշտության կնորոգվեն և կտրամադրվեն դպրոցականներին և ուսուցիչներին:
Նախարարը կարևոր է համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով և կապահովեն հեռավար կրթության ավելի մեծ հասանելիություն:
Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների համար, որը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը:
Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն են հայտնել համագործակցել և աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը:
Ամփոփելով խորհրդակցությունը` նախարար Արայիկ Հարությունյանը նշել, որ հեռավար կրթության համընդհանուր փորձարկումը կատարված է, և սա այլևս փաստ է: Հեռավար կրթության համակարգի ներդրման առաջին արդյունքները հուսադրող են և դրական:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ