ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Microsoft Teams-ը` կրթության հեռավար ուսուցման կազմակերպման հարթակ

Մարտի 28, 2020
ՏՀՏ նորություններ

Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում ԿՏԱԿ–ի հետ համագործակցության շրջանակներում առաջարկում է որպես հեռավար ուսուցման  աշխատանքի հարթակ օգտագործել Microsoft Teams-ը։ Այն համախմբում է հանդիպումների, վիդեոկոնֆերանսների, զրույցների, զանգերի հնարավորություններ, Office 365 հավելվածներ և այլ գործիքներ: Microsoft Teams-ը  ժամանակակից կրթության ճկուն էկոհամակարգ է, անվտանգ ու ապահով հարթակ՝ միմյանց հետ կապվելու, ֆայլեր փոխանակելու, զրուցելու, միասին աշխատելու համար:

Ստորև այն հիմնական ռեսուրսներն են, որոնք կիրառելի են կրթական համայնքի ներկայացուցիչների համար և կօգտագործվեն որպես հեռահար ուսուցման կարևոր ուղեցույցեր.

  • Հեռահար ուսուցում. Microsoft Teams-ի կարճ ներկայացում և հղում O365 A1-ին (կցված “Microsoft Teams Snapshot ARM” ֆայլ)
  • Office 365, ներառյալ Microsoft Teams, ներբեռնել այստեղ:
  • Ինչպես ստեղծել Office 365 Tenant և 7 րոպեի ընթացքում սկսել օգտագործել Microsoft Teams–ը՝ այս տեսանյութում:
  • Microsoft Teams-ով կրթության վերափոխման ուղեցույց (կցված, անգլերեն):
  • Հեռաhար ուսուցմանը և ուսմանը Office 365 Education-ում կարող  եք ծանոթանալ այստեղ։
  • Microsoft Teams-ի կրթական վեբինարները կարող եք գտնել այստեղ: Վեբինարների բովանդակությունը Microsoft Teams-ը որպես թվային հարթակ օգտագործելու լավագույն փորձի նկարագրությոնն է։ Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել իր համար առավել նպատակահարմար և ինֆորմատիվ վեբինարները: 

Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացումը առաջնահերթ նշանակություն ունի և փորձի, ուսումնական գործընթացի բովանդակության փոխանակման նպատակով Microsoft-ը ստեղծել է Microsoft Educator Center անվճար, անհատականացված, մասնագիտական​​ զարգացման կենտրոնը, որը տրամադրում է մի շարք վեբ գործիքներ և ռեսուրսներ՝ ինչպես ինքնուրույն հմտությունների ձևավորման, այնպես էլ դպրոցում գործնական կիրառման համար: Microsoft Educator Center-ը օգտակար է  և՛ ՏՀՏ կիրառող սկսնակ, և՛ ՏՀՏ հմտություններն ու գործիքների բազմազանությունը իրենց դասավանդման գործընթացում մշտապես կիրառող առաջավոր ուսուցիչների համար: Microsoft Educator Center-ը 12-ամյա կրթության ծրագրով աշխատող ուսուցիչներին հնարավորություն է տալիս բարելավել ուսուցման արդյունավետությունը հետաքրքիր նյութերի և ուսումնական առաջադրանքների շնորհիվ: Microsoft Educator Center-ը կարող եք գտնել այստեղ՝ անգլերենով, որոշ դասընթացներ հասանելի են նաև ռուսերենով՝ այստեղ։

Microsoft թիմը խորհուրդ է տալիս ծանոթանալ նաև հետևյալ կարևոր հոդվածներին և դասընթացներին․

  • «Վերափոխեք ուսումը Microsoft Teams-ի օգնությամբ» դասընթացն՝ այստեղ։
  • Class Teams-ի օգնությամբ համագործակցային ուսումնական միջավայր ստեղծելու մասին նյութն՝ այստեղ
  • Դիտեք դասի բովանդակությունը և առաջադրանքներն առցանց․
    -Ինչպե՞ս մուտք գործել թվային դասարան Microsoft Teams-ում. տեսանյութը
    -Ինչպե՞ս ներկայացնել և ստուգել առաջադրանքներ Microsoft Teams-ում. տեսանյութը
    -Ինչպե՞ս դիտել ստուգված առաջադրանքները և ուսուցիչների գնահատականը. տեսանյութը:
  • Փոխգործակցեք ուսուցիչների և այլ աշակերտների հետ․
    -Ինչպե՞ս կառավարել դասարանային խոսակցությունները Microsoft Teams-ում. տեսանյութը
    -Ինչպե՞ս սկսել ձայնային կամ վիդեո զրույց ուսուցչի հետ. տեսանյութը
  • Microsoft Teams-ի ուղեցույցների վերաբերյալ հոդվածները կարող եք գտնել այստեղ։

application/pdf
All about MEC
(6788 kb)

Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…