ԼԻՏ Ազդեցիկ խոսքեր 2020 մրցույթի հեռավար իրականացման նոր ընթացակարգին համապատասխան ս.թ. մարտի 22-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ԼԻՏ Ակադեմիայի անկախ ժյուրիների խորհուրդը իրականացրել է այս տարվա մրցույթի շրջանակներում ավելի քան 2020 մասնակիցների ներկայացված հայտադիմումների դիտարկում ։ ԼԻՏ Ակադեմիայի խորհուրդը գնահատման արդյունքների ամփոփման արդյուքնում որոշում է կայացրել յուրաքանչյուր մարզի յուրաքանչյուր դասարանից ընտրել առավելագույն հանրագումարային միավորներ հավաքած 8 մասնակիցներ (ամեն մարզից առավելագույնը 48 մասնակից), ովքեր որ անցնելու են հաջորդ կիսաեզրափակիչ փուլ։
Մրցույթից անմասն չմնաց նաև Կապանի N 5 հիմնական դպրոցը: Հաղթող ճանաչվեց 7-րդ «ա» դասարանի աշակերտուհի Մարինե Բեգլարյանը:
Շնորհավորում ենք հաղթող՝ Մարինե Բեգլարյանին և անգլերեն լեզվի ուսուցչուհիներ Ստելա Մարգարյանին և Անահիտ Աղագուլյանին։
Կապանի N 5 հիմնական դպրոց