ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթական համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ երկրորդ հեռավար աշխատանքային հանդիպում

Ապրիլի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային երկրորդ քննարկումը կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ միտված կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում կրթության շարունակականության ապահովման համար ԿԳՄՍ նախարարության իրականացրած քաղաքականության և ծրագրերի ուղղությամբ գործընկեր կառույցների ջանքերի համադրմանը:

Հեռավար քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և գործընկեր կազմակերպությունների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ։ Գործընկերներին, նախ, ներկայացվել է նախորդ քննարկումից հետո իրականացված աշխատանքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել այդ պահին իրականացվող քայլերին։ Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շեշտել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամությունը։ Այս առումով նա կարևորել է հեռավար աշխատանքային քննարկումների կազմակերպումը՝ որպես գործընկեր կառույցների հետ շարունակական սոցիալական երկխոսության ձևաչափ, որը կկրի պարբերական բնույթ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Այս համատեքստում նախարարի տեղակալը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել գործընկերներին կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակում պետության իրականացրած ծրագրերին արագ արձագանքելու և ջանքերը համադրելու պատրաստակամության համար։

Նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանն անդրադարձել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հեռավար ուսուցման մեջ ներառելու խնդրին՝ ներկայացնելով համապատասխան սարքավորումներ տրամադրելու, ինտերնետի հասանելիություն ապահովելու, ստեղծված ռեսուրսների բջջային հավելվածների մշակման, ինչպես նաև ուսուցիչների հեռավար ուսուցման հմտությունների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը։ Կարևորել է նաև հեռավար ուսուցումը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել ներառական դարձնելու հարցը:

Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են սոցիալական գործընկերության ապահովման համատեքստում իրենց հետ ԿԳՄՍՆ-ի շարունակական երկխոսությունը, ինչը հնարավորություն է տալիս օժանդակությունը դարձնել առավել հասցեական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կառույց նախարարության հետ առանձին կքննարկի ստեղծված իրավիճակում կրթության ոլորտում իր գործադրած ջանքերը, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԳՄՍՆ-ն կներկայացնի Պարետատուն:

Նյութի աղբյուրը. Կրթության, գիտության, մ՛շակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)