ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առցանց դասընթացներ՝ ՄԿՈՒ դասավանդողների համար

Ապրիլի 7, 2020
ՏՀՏ նորություններ

Այսօրվանից մեկնարկել է ուսումնարանների և քոլեջների ղեկավարների ու դասավանդողների համար անցկացվող «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» թեմայով առցանց դասընթացների 3-րդ փուլը, որը կազմակերպել են ԿԳՄՍ նախարարությունը և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն: Վերապատրաստումներն անցկացվում են GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի աջակցությամբ:

Ընդհանուր առմամբ՝ http://elearning.am հարթակում մասնակցության հայտ են ներկայացրել ՄԿՈՒ ոլորտի 158 ներկայացուցիչներ: Հաշվի առնելով հայտերի քանակը` դասընթացներն անցկացվում են երեք փուլերով, որից երկուսը կազմակերպվել են մարտի 20-ից ապրիլի 5-ը: Երրորդ փուլը կավարտվի ապրիլի 12-ին: Առաջին փուլի արդյունքում վերապատրաստվել է գրանցված շուրջ 35 մասնագետ, երկրորդ փուլի՝ 69։ 3-րդ փուլում նախատեսվում է 53 մասնագետի վերապատրաստում։
Առցանց դասընթացի նպատակն է ՄԿՈՒ ղեկավարներին և դասավանդողներին ներկայացնել կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները և ՀՀ-ում առկա էլեկտրոնային ուսուցման փորձը: Դասընթացի շրջանակում մասնակիցներին ներկայացվում է վերոնշյալ ուսուցման վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն, որը նրանց հնարավորություն է տալիս կազմակերպել էլեկտրոնային ուսուցում, ծանոթանալ դրա կարևոր բաղադրիչներին և անհրաժեշտ քայլերին:

Միաժամանակ կազմակերպվում են առցանց հանդիպում-քննարկումներ` առաջնային հրատապության և մասնակիցներին առավել հետաքրքրող հարցերի շուրջ: Մասնավորապես, առցանց հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել քննարկում` հեռավար ուսուցման ռազմավարության մշակման, թիմի ձևավորման, բովանդակության մշակման և առցանց դասավանդման վերաբերյալ: Անդրադարձ է եղել հեռավար ուսուցման կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, տեղեկատվական տեխնոլոգիաների ընտրության և կիրառման, թիրախ խմբի ձևավորման, մոտիվացիոն մեթոդների, առցանց հաղորդակցման գործիքների, հաղորդակցման էթիկայի և գնահատման մեխանիզմների վերաբերյալ հարցերին: Քննարկվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսումնական և արտադրական պրակտիկաների անցկացման մեխանիզմներին (պրակտիկաները այլ գործատուների մոտ անցկացնելու և միջին մասնագիտական բժշկական մասնագիտությունների դեպքում), իրավական կարգավորմանը, առցանց ամփոփիչ գնահատմանը և google (docs, drive, forms) հավելվածների հնարավորություններին: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում գործող հեռավար ուսուցման ոլորտը կարգավորող իրավական ակտերին և դրանց արդիականացմանը, փոփոխությունների կառավարմանը և կրթական չափորոշիչներին` հեռավար ուսուցման տեսանկյունից։
Կարևորվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հեռավար ուսուցման ներդրումը, հատկապես ինստիտուցիոնալ մակարդակում` համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի առկայությամբ: Մասնակիցները հատուկ առանձնացրել են դասավանդողների համար շարունակական աջակցման գործընթացի ապահովումը` վերապատրաստումների միջոցով, նաև առցանց ուսուցման ուսումնական բեռնվածության մշակման հարցերում աջակցության ապահովումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)