ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին հնչել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները

Ապրիլի 9, 2020
Մշակութային լուրեր

2020 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ (խմբավար՝ Անխել Ժիլ-Օրդոնեզ, տնօրեն՝ Ջոզեֆ Հորովից):
Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Համերգի ընթացքում հնչել են Շարաֆյանի «Հայ Ոդիսական» մեծակտավ սյուիտը նվագախմբի և «Զուլալ» վոկալ եռյակի համար` գրված PostClassical Ensemble-ի պատվերով, ինչպես նաև Շարաֆյանի թավջութակի 2-րդ կոնցերտը` հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ։
Երաժշտությունն ուղեկցվել է սիրիահայ արվեստագետ, Նյու-Յորքաբնակ նկարիչ Գևորգ Մուրադի` Սայաթ Նովային նվիրված մուլտիմեդիա նկարազարդումով: Երեկոն մեկնարկել է «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի և Ջիվան Գասպարյան կրտսերի կատարումներով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն