ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս կերպարվեստից Վանաձորի հ.27 դպրոցում

Նոյեմբերի 16, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 11-ին Վանաձորի Ղ. Ալիշանի անվան հ.27 դպրոցի 3-րդ «ա» դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Կերպարվեստ» առարկայից (դասվար՝ Շուշան Մայիլյան): Դասի թեման «Բնանկարչություն»-ն էր, իսկ գործնական աշխատանքը՝ «Իմ սիրած եղանակը»: Դասարանը կահավորված էր գեղագիտական ճաշակով: Դասի նպատակն էր ներկայացնել ստացած գիտելիքները կերպարվեստի տեսակների, ժանրերի ու գույների բազմազանության մասին: Աշակերտները պատկերացում ունեին քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի, գրաֆիկայի և գեղանկարչության մասին, կարողանում էին առանց դժվարության կողմնորոշվել ու նշել ցուցադրված կոմպոզիցիաների տեսակները: Նրանցից երկուսը դարձել էին փոքրիկ նկարիչներ Մ. Սարյանի և Հ. Այվազովսկու կերպարով: Հյուրերին ողջունելուց հետո ողջ դասի ընթացքում նրանք նկարեցին և դասի ավարտին ցուցադրեցին իրենց աշխատանքները: Նշեցին պատմական, կրոնական, դիցաբանական, անիմալիստական ժանրերի մասին: Գիտեին, որ գեղանկարչության մեջ գերիշխող ժանրը բնանկարչությունն է և, որ այն գեղեցիկ համադրությամբ ներկայանում է նաև այլ ժանրերի հետ: Երեխաները թվարկեցին հիմնական գույները, իսկ ուսուցչուհու գործադրած Վեննի դիագրամի ու Պրիզմա մեթոդների օգնությամբ կարողացան ստանալ նաև բաղադրյալ գույները: Օգտագործելով իրենց գիտելիքները գույների վերաբերյալ՝ նրանք կարողացան նկարել գունավորել մուլտիպլիկացիոն հերոս թութակին: Աշխատանքն ավելի հետաքրքիր դարձավ, երբ տեղափոխվեց դպրոցամերձ տարածք: Փոքրիկներն առաջին անգամ աշխատեցին մոլբերտների վրա և ջրաներկով, յուղամատիտներով պատկերեցին իրենց ամենասիրելի տարվա եղանակը:

Դասի ավարտից հետո, ամփոփելով օրվա թեման, խանդավառված փոքրիկները դասվարի և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի ազգային պատկերասրահ, որտեղ դիտեցին արվեստի բարձրարժեք նմուշօրինակներ: Նրանք հասկացան, որ կերպարվեստի գեղեցիկ աշխարհում ամեն ինչ գունագեղ է ու պայծառ, որ գույները ճիշտ օգտագործելով` կտիրապետեն նկարչության գաղտնիքներին: Այն կօգնի պատկերել գեղեցիկը, ինչպես նաև կօգնի հասկանալ, որ յուրաքանչյուրը պետք է ճանաչի ու պահպանի այդ գեղեցկությունը, շրջակա միջավայրը, աշխարհը: Դասվար Մայիլյանի կազմակերպած միջոցառումը բարձր գնահատանքի արժանացավ դպրոցի ողջ անձնակազմի և տնօրենության կողմից:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)