ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անգլերենի տեսադասեր դպրոցականների համար

Ապրիլի 15, 2020
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին՚ ներկայացնում ենք heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը https://etwinningplus.armedu.am/?page_id=2110 :

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» հարթակում հաստատվել են ՀՀ-ում Իթվինինգ ծրագրի դեսպաններ հանդիսացող հայաստանցի ուսուցիչների ստեղծած 51 նախագծեր, որոնցից 47–ը՝ առարկայական, 4-ը՝ թեմատիկ։ Հարթակում հայ ուսուցիչները տեղադրել են նաև 3-11-րդ դասարանի անգլերեն լեզվի ուսումնական նախագծերը։

Ուսումնական նշված նախագծերին մասնակցում են է 324 ուսուցիչ և ավելի քան 3600 աշակերտ։ Այս ընթացքում «Իթվինինգ» ծրագրի պորտալում նոր գրանցված 90 ուսուցիչները ևս ներգրավված են ուսումնական նախագծերում։