Ուսուցչի դերը իր խնամքի տակ գտնվող աշակերտներին կրթելն է: Սակայն ի՞նչ է պատահում, երբ այս գործընթացն այլևս հնարավոր չի լինում իրականացնել:
Այս աննախադեպ ժամանաաշրջանոմ՝ փակ դպրոցների և սոցիալական մեկուսացման, ուսուցիչները բազմաթիվ դերեր են ստանձնում: Նրանք ունակ են կառուցել ջերմ միջավայր տանը, նրանք կրթում և դաստիարակում են աշակերտներին, դառնում են ընդօրինակման առարկա, կարողանում են լսել և հասկանալ խնդիրները:
Սա այն է, ինչ անում են Գերմանիայի երկու դեսպանները: Ստեֆեն Թոփլերը և Ռեբեկա Ռադանտը մեզ հետ կիսվում են իրենց փորձով, թե ինչպես են կազմակերպում իրենց և իրենց աշակերտների կյանքը Իթվինինգի միջոցով:
Իթվինինգի դեսպան Ռեբեկա Ռադանտն ունի 9 տարվա աշխատանքային փորձ և ապրում է Գերմանիայի Ռոստոկի Հանսեատիկ քաղաքում, որը Գերմանիայի Բալթյան ափի մեծությամբ երրորդ քաղաքն է: Սանիցի հանրակրթական դպրոցը Ռոստոկի մերձակայքում գտնվող գյուղական համայնքի ժամանակակից դպրոց է, որտեղ ներկայումս սովորում են 13 - 19 տարեկան 453 աշակերտներ և 46 ուսուցիչ / պրակտիկանտ: Մենք խթանում ենք Իթվինինգի տարածումը մեր դպրոցում և արժանացել ենք «Իթվինինգի դպրոց» հավաստագրին 2020 - 2021թթ համար:
Սրանք բոլորիս համար դժվարին ժամանակներ են՝ հատկապես, երբ տանը փոքր երեխաներ ունեք: Ամուսինս չի կարող տնից աշխատել, այնպես որ օրվա ընթացքում ես տանը մենակ եմ մնում մեր 3 երեխաների հետ: Սովորաբար ես դպրոցի աշխատանքներն անում եմ առավոտյան կամ երեկոյան, երբ նրանք քնած են: Օրվա ընթացքում մենք փորձում ենք ստեղծել սովորական առօրյա՝ տնային գործեր անել, քայլել դրսում, խաղեր խաղալ, բայց նաև ֆիլմեր դիտել, ինչը ինձ ժամանակ է տալիս առցանց հանդիպելու իմ աշակերտների հետ կամ առցանց դասընթացներ ունենալ:
Իթվինինգն ուսուցման և դասավանդման նոր մոտեցում է և իմ ուսումնական գործընթացը շատ է փոխել դեպի լավը: Այն ավելի աշակերտակենտրոն է: Այն թույլ է տալիս զարգացնել 21 դարի կարողությունները, ինչպիսիք են՝ ստեղծագործ մոտեցումը, քննադատական մտածողությունը և ՏՀՏ գիտելիքները:
Իթվինինգն այժմ հեշտացնում է աշակերտներին առաջադրանքներ տալը, և դա օգնում է ինձ՝ որպես ուսուցիչ, աջակցել նրանց, քանի որ ես կարող եմ նրանց միանգամից պատասխանել: Օրինակ ՝ հիմա իմ աշակերտները միջազգային խմբերում աշխատում են փոդքասթերի վրա: Իթվինինգում ես կարող եմ իմ աշակերտներիս տալ այնպիսի ստեղծագործական առաջադրանքներ, ինչպիսիք են տեսագրություններ ձայնագրելը, թվային պաստառների ձևավորումը, ինտերակտիվ շնորհանդեսների ստեղծումը, բլոգեր գրելը կամ փոդքասթեր ձայնագրելը և այլն:
Նրանք կարող են ազատ տնօրինել իրենց ժամանակը և կախված չեն գրաֆիկից: Նրանք Իթվինինգում կապվում են իրենց խմբի անդամների հետ և միասին գրում են իրենց տեքստերը համատեղ փաստաթղթերում: Կարծում եմ, որ նրանք իսկապես հաճույքով են ինքնուրույն աշխատում, համագործակցում և միմյանց հետ կապի մեջ մնում, քանի որ արգելվում է հանդիպել ֆիզիկապես:
Դասը սկսելու շատ լավ միջոց է փոքրիկ հարցում կամ քննարկում կազմակերպելը Mentimeter-ի կամ Answergardenճի միջոցով: Դուք նաև կարող եք խաղ կազմակերպել Kahoot -ի միջոցով՝ քերականությունը կամ տեքստի յուրացումը ստուգելու համար: Առցանց հանդիպումների համար ես նաև օգտագործում եմ Zoom և Etherpad գործիքները:
Իհարկե, եթե ձեր աշակերտները ծանոթ չեն այն հարթայներին, որոնցով դուք ցանկանում եք աշխատել, կարող եք տեսանյութ պատրաստել կամ ձայնագրել ձեր էկրանի աշխատանքը՝ նրանց ցույց տալու համար: Ես փորձում եմ ամեն կերպ մոտիվացնել իմ աշակերտներին: Եթե նրանք չեն աշխատում, առաջարկում եմ իմ իգնությունը և լսում նրանց:
Շատ օգտակար է լսել նար Եվրոպայի այլ դպրոցներում աշխատող ուսուցիչների փորձը և տեսնել, թե ինչպես են նրանք աշխատում այս իրավիճակում:
Բոլոր նրանց համար, ովքեր մինչ այժմ չեն օգտագործել Իթվինինգը, ապա ժամանակն արդեն եկել է:
Ստեֆեն Թոփլերը Իթվինինգի դեսպան է, ով ունի 18 տարվա դասավանդման փորձ և ապրում է Կասելում՝ մի քաղաք, որը հայտնի է ժամանակակից արվեստի Documenta ցուցահանդեսներով: Freie Schule Kassel-ը գյուղական համայնքում գտնվող փոքրիկ դպրոց է՝ աշակերտների հանդեպ մեծ նվիրումով, ծնողների ներգրավվածությամբ և կայուն զարգացման հանդեպ մեծ ուշադրությամբ:
Ամեն օր, քանի որ դպրոցները փակ են, ես օգտվում եմ «Կորոնային նվիրված Թվինսփեյսից»՝ https://twinspace.etwinning.net/112468, իմ 4-րդ դասարանի աշակերտների համար, որտեղ կան տարբեր առարկաներից թեմաներ՝ մաթեմատիկա, ֆիզկոիլտուրա, երաժշտություն, լեզուներ և այլն: Այս առաջադրանքներն ուղեկցվում են նաև տեսանյութերով, տեսադասերով և զանգերով:
Մեր 3-րդ և 4-րդ դասարանի աշակերտները մասնակցում են Adobe Connect -ի միջոցով տեսադասերին, որը շատ լավ է աշխատում:
Ինչպես նաև ես իմ ֆրանսերենի դասերը տալիս եմ Microsoft Teams-ի միջոցով շաբաթական երեք անգամ, տալիս եմ առաջադրանքներ, լսում պատասխանները և ստուգում բառապաշարը MS Forms թեստի միջոցով:
Վերջերս մենք սկսել ենք «հրապարակել» ամսագիր մեր դպրոցի ուսուցիչների, աշակերտների և շնողների համար, որը վերաբերում է մեր դպրոցական կյանքին: Այս ամսագիրը գտնվում է մեր Թվինսփեյսում:
Մենք դիտարկել ենք ներկա ճգնաժամը՝ որպես մարտահրավեր և նորարարության հնարավորություն, և մշակել ենք ոչ միայն գործիքներ մեր դասարանի, այլև ամբողջ դպրոցի համար: Մենք օգտագործել ենք թվային գործիքների մի ամբողջ նոր շարք, ինչպիսին է TwinSpace- ը ամենօրյա ուսուցման համար:
Ես ծնողներին ուղարկում եմ թարմացումներ այն մասին, թե ինչ եմ պատրաստվում անել երեխաների հետ: Նոր գործիքների առկայության դեպքում ես ծնողներին ուղարկում եմ մուտքի տվյալները և խնդրում եմ, որպեսզի օգնեն իրենց երեխաներին գտնել դրանք: Մտադրությունն այն է, որպեսզի երեխաները կարողանան առանց ծնողների ներկայության նաև աշխատել:
Նյութի աղբյուրը. https://www.etwinning.net/
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ