Լուիսա Լենտան, ով ունի 25-ամյա դասավանդման փորձ տարրական դպրոցում, պատմում է այն մասին, թե ինչպես է Իթվինինգն օգնում Կոդոնյո քաղաքի աշակերտներին և նրանց ընտանիքներին զբաղված և մոտիվացված մնալ:
Մինչև 2020 թվականի փետրվարի կեսերը ոչ ոք չէր կարող նշել Իտալիայի քարտեզի վրա՝ որտեղ է գտնվում է Կոդոնյոն: Ոչ ոք մինչ այդ չէր լսել նրա անունը և դա զարմանալի չէ: Լոդի նահանգը Լոմբարդիայում վարչական շրջան է, որի բնակչությունն ամենամեծ խտությունն ունի Իտալիայում: Կոդոնյոն այդ շրջանի փոքրիկ գյուղերից մեկն է, որն ունի ամուր փոխկապակցված համայնք, և որտեղ բոլոր բնակիչները ճանաչում են միմյանց:
Սակայն չճանաչված լինելը երկար չտևեց: Ուրբաթ օրը՝ 2020թ. փետրվարի 21-ին, կառնավալի արձակուրդներից անմիջապես առաջ, Կոդոնյոյի առօրյան ցնցեց մի երևույթ, ինչ մեզ այսօր բոլորիս հայտնի է Covid-19 անվանմամբ: Կոդոնյոն, անկախ իր կամքի, դարձավ վիրուսի էպիկենտրոնը, ինչը նրան հայտնի դարձրեց, ցավոք, ոչ լավ իմաստով ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ Եվրոպայում և Եվրոպայի սահմաններից դուրս:
Արդարության համար, սակայն, Իթվինինգը ցանկանում է Կոդոնյոն հայտնի դարձնել մեկ այլ պատճառի համար. այն բանի, թե ինչպես ուսուցիչները կարողացան հակահարված տալ այդ կրիտիկական իրավիճակին, դպրոցները շատ արագ փակվեցին և քաղաքն ամբողջությամբ մեկուսացվեց, և ինչպես նրանք իրենց գործողությունների և համառության շնորհիվ կարողացան պահպանել ուսումնական գործընթացը և ապահովել համայնքի բարեկեցությունը:
Այս ընթացքում ուսուցիչներին հաջողվեց բարձր պահել աշակերտների և նրանց ընտանիքների ոգին ՝ գործնական և հանգստի համար նախատեսված աշխատանքների կազմակերպմամբ: Սա կարողացավ համայնքի միտքն ու ձեռքերը զբաղված պահել, ինչն օգնեց նրանց քաջությամբ և դրական ձևով դիմակայել իրավիճակին:
Լուիզա Լենտան, ով ունի 25 տարվա աշխատանքային փորձ, նկարագրում է իր փորձը:
«Եթե մտածելու կամ անելու դրական ոչինչ չունես, ապա շատ դժվար է սպասել, քանի որ չգիտես, թե երբ դա կավարտվի»:
Կոդոնյոյի դպրոցը միջնակարգ դպրոց է, որը զարգացնում է ուսուցիչների և աշակերտների 21-րդ դարի հմտությունները: Ես նորարարական ուսուցման բաժնի համակարգողն եմ, ով պատասխամատու է Իթվինինգ, Էրազմուս և Կոդավորում ծրագրերի համար: Մենք նաև հպարտ ենք, որ Յունիսեֆի և Իթվինինգի դպրոցներ ենք ճանաչվել:
Ամեն օր ես արթնանում եմ ժամը 08:00-ին, նախաճաշում եմ և զբաղվում առցանց դասերի և նյութերի՝ հիմնականում իմ դասարանի համար տեսանյութերի պատրաստմամբ: Մասնակցում եմ օրական 2-3 վեբինարի, պատասխանում եմ բազմաթիվ նամակների, ունենում եմ նամակագրություն և տեսազանգեր ընկերների և գործընկերների հետ, ովքեր մտահոգված են ստեղծված իրավիճակով ինչպես այստեղ, այնպես էլ Եվրոպայում:
Մեր դպրոցը սկզբից պատրաստ չէր: Վերջիվերջո մեզ հաջողվեց օգտագործել առկա տեխնոլոգիաները և դասավանդել առցանց: Մենք փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ներգրավենք ծնողներին և երեխաներին ուսումնական գործընթացում. հաղորդագրություններ և տեսանյութեր WhatsApp- ում, Google Meets- ում և էլ. նամակագրություն ենք պահպանում:
Ես կցանկանայի կիսվել մի քանի խորհրդով, որոնք, ըստ իս, շատ արդյունավետ են և ինձ օգնեցին սկզբում.
Մենք, իհարկե, կարոտում ենք իրական հանդիպումները և օրվա վերջում մենք մեզ շատ հոգնած և սպառված ենք զգում, սակայն հավատում ենք տանը մնալու կարևորությանը` նվազեցնելու վարակման ցանկացած հավանականություն և կանխարգելելու վարակի հետագա տարածումը:
Մեր քաղաքի մեկուսամից հետո Իթվինինգի իմ ընկերները Իտալիայից և Եվրոպայի այլ երկրներից հարցնում էին իրավիճակի մասին, նկարներ, տեսանյութեր և նամակներ էին ուղարկում, և ես որոշեցի նախագիծ ստեղծեմ, որպեսզի միացնեմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են «Կարմիր գոտում». մեկուսացած, բայց փոխկապացված:
Այս նախագիծը նպատակ ունի միացնելու իտալացի և ոչ իտալացի աշակերտներին, ստեղծելու մի հարթակ, որտեղ նրանք կկարողանան կիսվել իրենց զգացածով, գործունեությամբ, նկարներով, ստեղծագործություններով, երգերով, խաղերով, նամակներով, փորձով և մտքերով, որոնք հատկապես կապված են տվյալ իրավիճակի հետ:
«Մենք միայնակ չենք, նույնիսկ եթե մեկուսացած ենք: Իթվինինգի միջոցով մենք կարող ենք ճանապարհորդել ամբողջ Եվրոպայով և նոր ընկերներ ձեռք բերել»:
Ընտանիքները շատ են օգնում ուսուցիչներին: Մեք շատ ուրախ ենք, քանի որ ծնողները հասկանում են, որ դպրոցը փոխվել է և աջակցում են մեզ: Ես նաև խնդրել եմ իմ աշակերտներին ծնողներին ցույց տալ, թե ինչպես ենք մենք աշխատում և այժմ ամբողջ ընտանիքներով նրանք ներգրավված են ուսումնական գործընթացում:
Հարկադրված մեկուսացման ընթացքում, որն անհրաժեշտ է, որպեսզի պահպանենք բոլորիս առողջությունը, մենք փորձում ենք հասկանալ ներկայիս իրավիճակը: Բայց, ինչպես և Լուիզան, մենք պետք է չհանձնվենք:Այս արտակարգ իրավիճակը մեզ հիանալի դասեր է տալիս, որոնք մենք պետք է պահպանենք և կիրառենք: Այն ամենը, ինչին մենք սովոր ենք եղել՝ կապված ընտանիքի, դպրոցների, սոցիալական կյանքի և աշխատանքային հարաբերությունների հետ, այժմ խախտված է. այն վերահաստատվելու և վերակառուցվելու է՝ հարգանքով, խնամքով և հանդուրժողականությամբ:
Լուիզան աշակերտներին հանձնարարել է տնկել որոշ սերմեր և գրանցել դրանց աճը: Դա կօգնի նրա աշակերտներին մնալ լավատես և հեռանկարներ ունենալ:
Կոդոնյոյի երեխաները, այն վախը, որն այժմ նրանց շրջապատում է, կվերածեն էներգիայի` իրենց աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Իսկ ի՞նչ կասեք ձեր աշակերտների մասին:
Նյութի աղբյուրը. etwinning.net
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ