ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առցանց դասավանդման արագացված դասընթաց ուսուցիչների համար

Ապրիլի 20, 2020
ՏՀՏ նորություններ Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը (UNESCO Institute for Information Technologies in Education) և գործընկերները միավորում են ջանքերը այնպիսի լուծումներ մշակելու համար, որոնք կօգնեն հանրակրթական և մասնագիտական կրթության համակարգերին՝ դիմակայել իրենց առջև ծառացած աննախադեպ մարտահրավերները: Այս ճգնաժամի հետևանքները վերացնելու համատեղ գործողությունների շարքում կարևորագույն խնդիրներից մեկն ուսուցիչների առցանց ուսուցման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն օժանդակելն է:

Համդան Բին Մուհամմեդ Սմարթ համալսարանը (HBMSU) մշակել է «Ինչպես 24 ժամվա ընթացքում դառնալ առցանց ուսուցիչ» անվճար արագացված դասընթացը, որի ռուսերեն տարբերակը  ԱՊՀ երկրների ուսուցիչների համար պատրաստվել է UNESCO IITE-ի մասնակցությամբ: Դասընթացը նախատեսված է ուսումնական հաստատությունների զանգվածային փակման պարագայում հեռավար կրթությանը հարկադրված անցում կատարելու ընթացքում ուսուցիչներին աջակցելու համար։ HBMSU պաշտոնական կայքում արագացված դասընթացը հասանելի է մի քանի լեզուներով։ Դասընթացը մշակվել է առցանց դասավանդման քիչ փորձ ունեցող ուսուցիչների համար և կօգնի նրանց վերակազմակերպել իրենց աշխատանքը և իրականացնել արդյունավետ առցանց ուսուցում: Բացի այդ, դասընթացը պարունակում է առցանց ուսուցման օգտագործման համար  նախատեսված նյութերի համատեղ մշակման հիմնական գործիքների նկարագրությունը։

2020-ի ապրիլի 2-ին տեղի ունեցավ դասընթացի ռուսերեն տարբերակի պաշտոնական բացման արարողությունը, որի մասնակցում էին ԱՄԷ-ի Կրթության նախարարը, HBMSU- ի ռեկտորը և UNESCO IITE-ի կառավարման խորհրդի անդամները:

Գործընկեր կազմակերպությունների կողմից պատրաստված բազմաթիվ օգտակար նյութեր և թվային կրթական ռեսուրսներ հասանելի են UNESCO IITE–ի «COVID-19․ Շարունակում ենք սովորել: Միավորե՛նք ջանքերը» պաշտոնական պորտալում։

Նյութի աղբյուրը. UNESCO IITE

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)