ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Twinkl միջազգային կրթական հրատարակիչն առաջարկում է

Մայիսի 6, 2020
ՏՀՏ նորություններ

Մեծ Բրիտանիայում հիմնադրված Twinkl միջազգային կրթական հրատարակիչը (https://www.twinkl.co.uk/) ստեղծել է շուրջ 630 000 էլեկտրոնային ռեսուրսներ՝ սկսած տեղեկատվական թերթիկներից ու փաթեթներից, ինտերակտիվ ցուցադրություններից մինչև առցանց կրթական խաղեր ու տեսանյութեր, որոնք համացանցի միջոցով հասանելի են ամբողջ աշխարհում և դրանք օգտագործում են շուրջ 190 երկրների դպրոցներ և ուսուցիչներ։

Քանի որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դպրոցները պարտադրված փակ են և, ինչպես աշխատակիցները, այնպես էլ աշակերտները ստիպված են ինքնամեկուսանալ, Twinkl-ը, որը դասավանդման և ուսումնառության ամենամեծաքանակ նյութեր ստեղծողներից մեկն է, իր ռեսուրսներն անվճար տրամադրում է տանից ուսուցումն իրականացնելուն աջակցելու նպատակով:

«Լսելով այն անհրաժեշտ նախազգուշական միջոցների մասին, որոնք կորոնավիրուսի պատճառով ձեռնարկվում են ամբողջ աշխարհով, մենք գիտակցեցինք, որ մեր թվային ռեսուրսները կարող են օգնել ուսուցիչներին, ծնողներին և այն երեխաներին, ովքեր չեն կարողանում դպրոց հաճախել», գրում է Twinkl-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջոնաթան Սիթոնը և ավելացնում․ «Մեր առաքելությունը եղել և մնում է օգնել նրանց, ովքեր դասավանդում են, և մենք գիտենք, որ դա պետք է ավելի շատ հիմա, քան երբևէ: Այն ամենը, ինչ անում են դպրոցները, ուսուցիչները, ծնողները և խնամողները, իրենց երեխաներին օգնելու համար, անհավատալի է, և մենք հուսով ենք, որ ինչ-որ ձևով կաջակցենք դրան: Մեզ համար նաև կարևոր է, որ երեխաները հնարավորություն ունենան սովորելու, անկախ ցանկացած հանգամանքից և շարունակեն սովորել նաև այս իրավիճակում»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղղած նամակում Ջոնաթան Սիթոնը Twinkl-ի ռեսուրսների անվճար հասանելիության և անմիջական մուտքի առաջարկ է արել, համաձայն որի Հայաստանի ուսուցիչները, ծնողներն ու խնամակալները կարող են ազատ մուտք ունենալ Twinkl կայք՝ այցելելով https://www.twinkl.co.uk/offer, էլեկտրոնային փոստի և գաղտնաբառի հետ միասին մուտքագրելով ARMTWINKLHELPS ծածկագիրը:

Ընկերությունը ուսուցիչների և դպրոցների համար ստեղծել է ուղեցույցներ, որոնք պարունակում է նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպես ծնողները կարող են օգնել տնային պայմաններում սովորող երեխաներին։ Ուղեցույցները կարելի է գտնել այս հղումով՝ https://www.twinkl.co.uk/blog/how-to-utilise-twinkl-during-the-coronavirus-shutdown-a-guide-for-schools:

Նյութի աղբյուրը. Հեռավար ուսուցման համալիր էջ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)