ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից

Մայիսի 7, 2020
Պաշտոնական

Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։ Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն