ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ կրթական և սպորտային հաստատություններում

Մայիսի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2020 թվականի կրթության ոլորտի օժանադակ ծառայությունների բյուջետային հատկացումներից վերաբաշխում է կատարվել և Կառավարության այսօրվա որոշմամբ` 743 մլն 769 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գումարը նախատեսված է ընդհանուր առմամբ 3 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև 48 հաստատության շենքային պայմաննների բարելավման և կառուցման նախագծային աշխատանքների համար:

Նշված գումարից 464 մլն 925 հազար դրամը հատկացվում է նախագծային և հետազոտական աշխատանքների, 278 մլն 843 հազար դրամը` շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախատեսված աշխատանքների իրականացումից հետո կավարտվեն դեռևս նախորդ տարի սկսված վերանորոգման, նախագծման և բարելավման մի շարք աշխատանքներ, որոնք հնարավոր էին դարձել իրականացնել անցյալ տարվա բյուջետային տնտեսումների և վերաբաշխումների հաշվին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կայացվել է սպասված և կարևոր որոշում, քանի որ մի շարք մրցույթներ արդեն հայտարարված են:

Միաժամանակ, բացի վերը թվարկվածից, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ` արդեն մոտ 5 միլիարդ դրամի նախագծային և նախահաշվային փաստաթղթեր ևս պատրաստ են, այժմ դրանք Քաղաքաշինական կոմիտեի հետ վերջնական ճշտման փուլում են, որից հետո ՀՀ կառավարության քննարկմանը կներայացվի դրանց ֆինանսավորման հարցը և տեղի կունենան մրցույթներ:

Բացի դա, կիրականացվեն ընդհանուր առմամբ 74 ուսումնական /այդ թվում՝ թվով 22 մոդուլային դպրոցների/, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև 30-ից ավելի հաստատության նախագծային աշխատանքներ:

Ուսումնական, մշակութային և սպորտային հաստատությունների ընթացիկ վերանորոգման վերոգրյալ աշխատանքները ընդգրկում են ողջ հանրապետության տարածքը: Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ շատ կարևոր է հատկապես այս տարի կառուցապատման տեմպերն արագացնելու քաղաքականության որդեգրումը, քանի որ կապիտալ շինարարությունը տնտեսության համար էական նշանակություն ունի :

Ստորև ներկայացնում ենք ՀՀ կառավարության մայիսի 7-ի նիստում հավանության արժանացած նախագծում ներառված հաստատությունները`

Շենքի վերակառուցման և կառուցման աշխատանքներ`

  • ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոց,
  • Լոռու մարզի Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ,
  • Երևան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենք:

Նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների շրջանակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից արդեն իսկ կնքված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի ֆինանսավորում.

  1. Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցներ
  2. «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  3. «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  4. «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ
  5. «Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  6. «Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  7. «Երևանի թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  8. «Երևանի թիվ 136 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  9. «Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  10. «Ք. Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  11. «Վարդաբլուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  12. «Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  13. «Գետաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  14. «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  15. «Շահումյանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
  16. «Փշատավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
  17. «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  18. «Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  19. «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  20. «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  21. «Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  22. «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  23. «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Դպրոցների մարզադահլիճների կառուցման նախագծային աշխատանքներ.

  1. «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  2. «Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  3. «ք. Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  4. «ք. Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  5. «Ստեփանավանի թիվ 1 վարժարան» ՊՈԱԿ
  6. «Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  7. «Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  8. «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  9. «Ալագյազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  10. «Թալինի ավագ դպրոց» ՊՈԱԿ

Մի շարք կազմակերպությունների շինությունների վերակառուցման նախագծային աշխատանքներ

  1. Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
  2. Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
  3. Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ
  4. «Վարդենիկի կրթահամալիր» ՊՈԱԿ
  5. «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  6. «Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  7. «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  8. «Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  9. «Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  10. Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
  11. Նոյեմբերյանի պետական քոլեջ
  12. «Հայստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ապարանի մասնաճյուղ
  13. «Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ
  14. «Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Նշված հատկացման շրջանակում կֆինանսավորվի նաև Արմավիրի մարզում Ջրառատ համայնքում ծանրամարտի նոր մարզադահլիճի կառուցման նախագծային աշխատանքը, որի համար ԿԳՄՍ նախարարություն են դիմել աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու նրա մարզիչը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)