ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Movavi միջազգային ՏՏ կազմակերպությունը տրամադրում է

Մայիսի 11, 2020
ՏՀՏ նորություններ

Movavi միջազգային ՏՏ կազմակերպությունը տրամադրում է էկրանի ձայնագրիչ՝ «Movavi Screen Recorder» ծրագրի կրթական տարբերակը, որը թույլ է տալիս օգտագործելով միայն համակարգիչը ստեղծել տեսադասեր՝ ձայնագրել համակարգչի աշխատասեղանը, ծրագրի կամ վեբ էջերի պատուհանները, ստեղծել էկրանի նկարները, ձայնագրել էկրանը կամ տեսանկարահանել ինքն իրեն, պահպանել ձայնագրությունները որպես տեսաֆայլեր։

«Movavi Образование» նախագծի ղեկավարը ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դպրոցներին, համալսարաններին, քոլեջներին, ճեմարաններին, մարզադպրոցնեին և այլ կրթական կազմակերպություններին և նրանց ուսանողներին ծրագրի անվճար արտոնագիրը մեկ տարվա համար:

Ծրագիրը ուսուցիչների և ուսանողների անձնական համակարգիչների վրա ստանալու նպատակով կրթական կազմակերպության ներկայացուցիչը (դպրոց, քոլեջ, համալսարան) պետք է լրացնի հայտը Movavi կայքում՝ https://edu.movavi.ru/sr-for-free, որից հետո էլ․ փոստով կստանա «Դիմումի ձև», որն անհրաժեշտ է տպել, հաստատել ստորագրությամբ ու կնիքով և հետ ուղարկել edu@movavi.com հասցեին: Դրանից հետո Ծրագիրը և բանալիները ներբեռնելու համար Movavi-ից կուղարկվի էլ․ ակտիվացում: «Movavi Screen Recorder» ծրագիրը հասանելի կլինի ակտիվացումից հետո մեկ տարվա ընթացքում: Եթե ինչ-ինչ պատճառներով կնիքն ու ստորագրությունը հնարավոր չէ ներկայացնել, ապա ուսումնական հաստատության ներկայացուցիչը կարող է ուղարկել ցանկացած այլ հաստատող փաստաթուղթ (աշխատողի վկայական, տեղեկանք աշխատանքի վայրից, որակավորման վկայագիր, ուսանողական տոմս և այլն): Տարածքային կրթության վարչությունը կարող է ներկայացնել մեկ դիմում մի քանի արտոնագրերի համար՝ նշելով քանակը:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ https://edu.movavi.ru/ կայքում կամ edu@movavi.com էլ. փոստով, ինչպես նաև MovaviEDU YouTube ալիքում՝ https://www.youtube.com/channel/UCXOykJNPWA3gXRM4KqMZV7w/featured:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)