ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հավաստագրման քննություններ` դպրոցի տնօրեն դառնալու համար

Մայիսի 13, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: «Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան մայիսի 18-ից 23-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17):

Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` մայիսի 18, 19, 20, 21, 22, 23:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 69 հավակնորդ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն