ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեսադաս՝ Երևան-Գյումրի-Վանաձոր

Նոյեմբերի 16, 2016
ՏՀՏ նորություններ

ՀՀ կառավարության գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում` հերթական հեռավար դասը կազմակերպվել է Վանաձորի «Էվրիկա», Գյումրու «Ֆոտոն», Երևանի «Քվանտ» և «ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ» դպրոցների միջև՝ «Ֆիզիկա» առարկայից:
Դասը վարել է «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը, որպես առաջադրանք ընտրվել է «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայի խնդիրներից մեկը: Դասը վարողը տեսադասին մասնակից օլիմպիական խմբակների աշակերտներին ներկայացրել է խնդրի պահանջը, որից հետո մասնակից դպրոցների աշակարտները նախ քննարկել, ապա ներկայացրել են իրենց կողմից առաջարկվող լուծումների տարբերակները: Ամփոփելով դասը՝ աշակերտները քննարկել են խնդրի լուծման ճիշտ տարբերակը, լուծման ընդունելի եղանակները: Մասնակից դպրոցների օլիմպիական խմբակների ղեկավարները ընդգծել են, որ տեսադասն արդյունավետ մեթոդ է հատկապես բարդ խնդիրների լուծումների քննարկման ժամանակ:
Նշենք, որ տեսադասը կազակերպվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հայաստանի կրթական ցանցի /ՀԿՑ/ միջոցով: Տեսադասին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:
Նշենք, որ ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի՝ կազմակերպվել են հետևյալ տեսադասերը՝ 
•21.10.2016թ.- «Այբ» դպրոցում՝ Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ,
•27.10.2016թ.- Երևանի թիվ 198 ավագ դպրոցում՝ ՀՀ Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի հետ,
•28.10.2016թ.- ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների հետ,
•28.10.2016թ.- Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցում՝ Փամբակի հիմնական դպրոցի հետ:
•11.11.2016թ.- Երևանի թիվ 198 ավագ դպրոցում՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան, ՀՀ Սյունիքի մարզի Շաքի և ՀՀ Լոռու մարզի Լեռնապար ու Արցախի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ:
Առաջիկայում նախատեսված է մասնագիտական քննարկում՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ, որին կմասնակցեն ոլորտի մասնագետները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…