ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Մայիսի 18, 2020
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով (13.05.2020թ․ հրաման հ․603-ը կցվում է) հաստատվել է 2020 թ. տեղի ունեցած դպրոցականների «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով (կցվում է) հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի» (կցվում է)` առարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով`

  • առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5000 դրամ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն