Շինարարության ֆակուլտետ․ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
Շինարարությունը լայն ու հսկայածավալ հնարավորություններով ոլորտ է, որտեղ յուրաքանչյուր մասնագետ ունի իր հստակ գործառույթները: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետում առկա է Ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտացում, որի կրողը դառնում է լայն պրոֆիլի այն մասնագետը, ով աշխատում է տարբեր տիպի և նշանակության շենքերի ու կառույցների նախագծման, շինարարության, շահագործման, վերականգնման բնագավառում:
Ընտրելով մեր համալսարանը և ձեռք բերելով ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտացումը՝ բազմակողմանի պատրաստվածության շնորհիվ դու կլինես հմուտ ճարտարագետ և հնարավորություն կունենաս աշխատել նախագծային, պրակտիկ շինարարության և գիտական ոլորտներում:
Այսպիսով՝ շինարարության բարդ, բայց և կարևորագույն ու հետաքրքիր աշխարհում, քո բազմապրոֆիլ մասնագիտությամբ, դու կարող ես ինքդ որոշել, թե որն է քո գործառույթը՝ շենքերի և կառույցների կոնստրուկտորական նախագծո՞ւմը, դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրո՞ւմը, եռաչափ մոդելավորո՞ւմը, վերականգնումը և ուժեղացո՞ւմը, շինարարական աշխատանքների կազմակերպո՞ւմը թե՞ որակի վերահսկումը:
Աշխատանքային դաշտում տարբերակներն ու հնարավորությունները շատ են, իսկ կրթական դաշտում ընտրությունը՝ մեկը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:
Կադաստր և կիրառական գեոդեզիա
Ինչի՞ց է սկսվում շինարարությունը: Այս պարզ թվացող հարցի պատասխանը, սակայն, այնքան էլ պարզ չէ: Իրականում բոլոր շինարարական գործընթացների սկիզբը հանդիսանում է անչափ հետաքրքիր ու կարևոր ինժեներական գեոդեզիան:
Գեոդեզիան ոսումնասիրում է երկրի ձևը և չափերը, քարտեզների, հատակագծերի և պրոֆիլի կազմումը, այսինքն երկրագնդի ֆիզիկական մակերևույթի պատկերումը համապատասխան միջավայրերում: Այն սերտորեն կապված է աշխարհագրության, աստղագիտության, գեոֆիզիկայի, երկրաբանության և այլ գիտությունների հետ: Առանց գեոդեզիայի հնարավոր չէ որոշել երկրի առանձին կետերի կոորդինատները, կազմել տեղավայրի հատակագծերը տարբեր ճշտությամբ և մանրամասնությամբ՝ ըստ պահանջվող մասշտաբի:
Եվրոպական հավատարմագրում ունեցող Ճարտարապետության և շինարարության համալսարանի Կադաստր և կիրառական գեոդեզիա մասնագիտության թողարկող ամբիոնը գեոդեզիայի և քարտեզագրության անփոխարինելի կենտրոն է: Այստեղ կրթվել և շարունակում են կրթություն ստանալ ոլորտի լավագույն և ամենապահանջված մասնագետները: Եվ սա բնական է, քանի որ ՃՇՀԱՀ այս ամբիոնում ուսանողներին կրթում և իրենց մասնագիտական փորձն են փոխանցում բարձրակարգ դոցենտներ, դոկտորներ և տեխնիկական ու գյուղատնտեսական գիտությունների թեկնածուներ, որոնցից շատերը վերապատրաստվել են մի շարք եվրոպական առաջատար համալսարաններում:
ՃՇՀԱՀ-ի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնն իր ուսանողներին գրավում և մասնագիտության նկատմամբ անասելի նվիրում ու հետաքրքրություն է սերմանում նաև մասնագիտացված լաբորատորիաներով, լիցենզավորված ծրագրերով մասնագիտացված լսարաններով, ժամանակակից նորագույն, բացառիկ սարքերով ու սարքավորումներով, ինչպիսիք են՝ անօդաչու թռչող սարքը, եռաչափ վերգետնյա սքաները, էլեկտրոնային տախիոմետրերը:
Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը 2011թ-ից ակտիվորեն մասնակցում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվողTEMPUS և Erasmus+ ծրագրերին, որոնց շրջանակներում ստեղծվել են երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, գեոդեզիական նորագույն տեխնոլոգիաների լաբորատորիաներ։ Իր մասնագիտական ներուժով ամբիոնն աջակցում է ջրային ռեսուրսների կառավարման և զարգացման, ճանապարհաշինարարության, պատմամշակույթային հուշարձանների պահպանման, տուրիզմի զարգացման ծրագրերին։
Ինչ վերաբերում է շրջանավարտներին, ապա նրանք համալրում են բազմաթիվ շինարարական ընկերությունների, պետական մարմինների, հանքաարդյունաբերությամբ, չափագրությամբ և գեոդեզիայով զբաղվող ընկերությունների աշխատակիցների շարքերը՝ ստանալով բարձր աշխատավարձ։
Հետաքրքրե՞ց. ուրեմն դիտի'ր տեսանյութը, իմացի'ր ավելին, դիմի'ր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և դու էլ դարձիր հաջողակ ու բարձր վարձատրվող մասնագետ:
Հիդրոտեխնիակական շինարարություն, ջրամատակարարում և ջրահեռացում
Ջուրը կյանք է, ջուրը թանկ է, իսկ քաղցրահամ ջրի ռեսուրսներն այսօր խիստ վտանգված են ամբողջ աշխարհում: Ջրամբարների կառուցումը, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը, հաշվառումն ու պահպանումը, գետերի հունակարգավորման աշխատանքների, հեղեղումների և սելավների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումն արդիական է բոլոր ժամանակներում:
Եվրոպական հավատարմագրում ունեցող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագետի գործունեության բնագավառները բազմազան են և ունեն բացառիկ նշանակություն երկրի տնտեսության զարգացման գործում: Կարելի է ասել, որ այս մասնագետները փրկում են ամենաթանկը, կառուցում են ամենաարժեքավորը և մարդու կենասագործունեության համար ամենաանհրաժեշտը:
Մեր համալսարանում այս մասնագիտությունն ընտրած ուսանողն ուսումնառության ընթացքում ձեռք է բերում անհրաժեշտ գիտելիքներ և նախագծման կարողություններ՝ երկու մասնագիտացումների համար.
Հիդրոտեխնիկական շինարարություն, որի կառուցվածքներն են գրունտային, բետոնային, ե/բ պատվարներով հիդրոհանգույցներ, վարարային ջրհեռներ, օգտակար ելքերի ջրատարներ, ոռոգման և չորացման համակարգեր, հիդրոէլեկտրակայաններ, հիդրոկուտակիչ կայաններ, ստորգետնյա կառուցվածքներ, ջրային ուղիներ և այլն:
Ջրամատակարարում և ջրահեռացում, որի կառուցվածքներն են խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրատարները, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, արտաքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, հեղեղատարները:
Եթե դու էլ ես մտածում, որ ջուրն աշխարհում ամենաթանկ բնական ռեսուրսն է, ուրեմն դիմի'ր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և սովորի'ր կառավարել այն:
Դիզայնի ֆակուլտետ
Ո՞ւմ դուր չի գալիս ապրել գեղեցիկ միջավայրում, ո՞ր ընկերության սեփականատերը չի ուզում ունենալ տարբերվող և կրեատիվ տարբերանշան և ո՞ր երիտասարդ մասնագետը չի ուզում աշխատել բարձր եկամտով: Մենք բոլորս ենք ուզում շրջապատված լինել հարմարավետությամբ ու գեղեցկությամբ, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են բարձրակարգ և ստեղծագործական ճկուն միտք ունեցող դիզայներներ:
Հենց Եվրոպական հավատարմագրում ունեցող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են կրթություն ստանում ոլորտի լավագույն և մեծ պահանջարկ վայելող դիզայներները:
Դիմելով մեր համալսարանի Դիզայնի ֆակուլտետ, դու ինքդ կարող ես ընտրել, թե դիզայնի ո՞ր ճյուղն է քեզ առավել հոգեհարազատ՝ արդյունաբերակա՞ն դիզայնը, գրաֆիկակա՞նը, բրենդի՞ դիզայնը, փաթեթավորմա՞նը թե՞ ինտերիերի և էքստերիերի դիզայնը:
Ընտրելով մեր համալսարանը՝ դու կարող ես ինքդ դառնալ ոճ ստեղծողն ու թելադրողը, այն մարդ-մտածողը, ում կարիքը զգացվում է կյանքի ու կենցաղի բոլոր շերտերում:
Մեր տեսանյութի գեղեցկուհի հերոսուհին նույնպես վստահաբար ընտրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ այն համոզմունքով, որ միայն որակյալ կրթությունն է բարեկեցիկ ու գեղեցիկ ապագայի գլխավոր առհավատչյան:
Բարի' գալուստ ՔՈ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
НАЦИОНАЛЬНЫЙ УНИВЕРСИТЕТ АРХИТЕКТУРЫ И СТРОИТЕЛЬСТВА АРМЕНИИ
Ջորջ Վաշինգտոնն ասել է. «Կրթությունն ազատության ոսկե դուռը բացելու բանալի է»: Ասույթը շարունակելով՝ կարելի է վստահաբար ասել, որ կրթությունը բացում է ոչ միայն ազատության, այլ նաև արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի, բարձր եկամտով աշխատատեղերի դռները:
Իսկ մինչև այդ բաղձալի դռներին հասնելը, նախևառաջ, պետք է թակել ու բացել լավագույն կրթությունն առաջարկող կրթօջախի դուռը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, երկրի կառուցապատման ու զարգացման համար կարևորագույն երկու մասնագիտության՝ ճարտարապետության և շինարարության հիմքերը դրեց դեռևս 1921թ-ին: Իր անվանի, վաստակաշատ և երկրի ու քաղաքի դիմագծերի ստեղծման գործում շոշափելի ներդրում ունեցող շրջանավարտների շնորհիվ գլուխ բարձր քայլող շուրջ մեկդարյա ալևոր համալսարանն այսօր էլ հավատարիմ է տարիների իր առաքելությանը՝ ճարտարապետության, շինարարության քաղաքային տնտեսության, դիզայնի, տեղեկատվական համակարգերի և հարակից ոլորտներում պատրաստել միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին բավարարող եռաստիճան կրթական համակարգով մասնագիտական կադրեր: Եվ ասվածը միայն խոսքեր չեն, քանզի 2015թ-ին ՃՇՀԱՀ-ն առաջինն էր հայաստանյան բուհերից, որը ստացավ Եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում, և որի ճարտարապետի դիպլոմը դեռևս 1994թ-ից ճանաչելի է Ֆրանսիայի կողմից, ինչը հաստատուն անցաթուղթ և հուսալի ապագայի երաշխիք է նաև ողջ Եվրոպայում:
Եթե ավելի ամփոփ, ապա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանելը թե' մեծագույն հաճույք է, թե' պատկառելի եկամտով բարձրակարգ մասնագետ դառնալու գրավական: Բավական է անցնել համալսարանի լուսավոր ու աչք շոյող լսարաններով, ժամանակակից սարքերով ու սարքավորումներով գերհագեցած լաբորատորիաներով և արվեստանոցներով, ծանոթանալ ոլորտի պրոֆեսիոնալ ու ճանաչված մասնագետների հետ, հասկանալու համար, որ այս հարկի ներքո է թաքնված այն ոսկե բանալին, որը բացելու է լուսավոր ապագայիդ բոլոր դռները:
Բարի' գալուստ:
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ