ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ սիրելի դպրոցին

Մայիսի 25, 2020
Դպրոցական անցուդարձ

Մայիսյան լուսավոր օր…

Ավարտվեց շրջանավարտների դպրոցական կյանքի վերջին շաբաթը: Այս չնախատեսված շրջադարձից նրանք չէին տխրել, քանզի նոր շրջափուլ մտնելով, իրենց սիրելի ուսուցիչների հետ հեռավար ուսուցմամբ նոր հմտություններ ձեռք բերեցին՝ դիմակայելով կյանքի մարտահրավերներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանն անհատապես, ջերմորեն շնորհավորեց իր սիրելի շրջանավարտներին, նրանց հանձնեց միջնակարգ կրթության ատեստատները և նշեց, որ անսովոր, արտակարգ դրության պայմաններում նրանք կարողացան սովորած հեռավար գործիքները կիրառել՝ լրացնելով գիտելիքների բաց թողած պաշարը: Ձեր տարիքի համար այս մեկուսացումը մի փորձություն էր՝ վերարժևորելու Ձեր ուսուցիչներին, դասընկերներին, մերձավորներին ու սիրելիներին:

Սիրելի շրջանավարտներ, դուք ավարտեցիք դպրոցը, հրաժեշտ տվեցիք սիրելի ուսուցիչներին, դասընկերներին և մտնում եք կյանքի նոր շրջափուլ, լուսավոր հորիզոններ, որտեղ պարտավոր եք լինել ավելի լրջմիտ ու խոհուն, շրջահայաց ու աշխատասեր:

Վաղն արդեն ուրիշ են լինելու մարդիկ, դպրոցը, փողոցը և դուք:

Վաղն արդեն...

-Երջանիկ եմ, քանի որ ձեզ պես պայծառ ու լուսավոր 20-րդ սերունդն եմ ճանապարհում մեծ կյանք և լիահույս, որ դուք եք լինելու Հայաստան աշխարհի արժանի, լիիրավ քաղաքացին, դուք եք կերտելու մեր երկրի լուսավոր գալիքը՝ արդարացնելով ձեր ուսուցիչների ու ծնողների հույսերն ու ակնկալիքները,- նշեց Ա.Մուրադյանը:

Շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու, կյանքի նոր շրջափուլ մտնելու կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն և նվիրական իղձերի իրականացում: Կյանքը կանչում է ձեզ, բարի երթ բոլորիդ…

Նարինե Դավթյան
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ