ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցած տարվա գործունեության հաշվետվությունն այսօր կառավարությունում ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախարարության 2019թ. կատարողականի քննարկմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ հաշվետու շրջանում հիմնվել է 18 նախակրթարան, 5-6 տարեկան ևս 425 երեխա ներառվել է նախադպրոցական կրթության գործընթացում: Այս տարի կկառուցվի ևս 21-ը: Առաջին անգամ Երևանում 13000 երեխայի ընդունելությունն առաջին դասարան իրականացվել է էլեկտրոնային համակարգով, կիսով չափ կրճատվել է թերբեռնված/գերծանրաբեռնված առաջին դասարան ունեցող դպրոցների թիվը: Ընդունվել է Նախադպրոցական կրթության նոր օրենքը, որը էական փոփոխություններ կապահովի ոլորտում։ Վերջին 10 տարում առաջին անգամ 10 տոկոսով բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից ՀՀ մարզերի դպրոցների՝ աշխատելու և սովորելու նպատակով մի բնակավայրից մյուսը երթևեկող 3000 ուսուցչի և 1000 աշակերտի տրամադրվում է 3.5 անգամ ավելի փոխհատուցում: Ծրագրի համար 2020թ. նախատեսվել է 276 մլն դրամ, ընդգրկվելու են բոլոր մարզերը։
Covid-19 համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից կրթության ոլորտն անցել է հեռավար ուսուցման, մասնակցությունը կազմել է 80 տոկոս: 2019թ. սեպտեմբերին Արագածոտնի մարզի բոլոր 117 դպրոցներն անցել են «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրին: Ապահովվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:
Նախարարի խոսքով՝ 2019 թ. իրականացված ամենաարդյունավետ ծրագրերից է Երևանի և ՀՀ մարզերի բոլոր ավագ դպրոցների համալրումը բնագիտական առարկաների ժամանակակից սարքավորումներով և լաբորատորիաներով, որոնցից կօգտվի ավագ դպրոցների շուրջ 30.000 աշակերտ: Շահագործման է հանձնվել հիմնանորոգված 5 ավագ դպրոց մարզերում և Երևանում, մեկնարկել է 2-րդ փուլով 8 ավագ դպրոցի հիմնանորոգում: Պետբյուջեից առաջին անգամ միջոցներ են հատկացվել 6 դպրոցի՝ աղետներին արձագանքման կարողությունների մակարդակը բարելավելու համար: Բոլոր դպրոցների տարրական դասարաններում ներդրվել է ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը, վերապատրաստվել է 2498 ուսուցիչ, 10 դպրոցում ստեղծվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ:
Շարունակվում են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, փոփոխման, մշակման աշխատանքները։
14 մարզային ուսումնարանների համար իրականացվել է շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, մի մասն արդեն ֆինանսավորվում է: Երևանի և մարզերի քոլեջներում 2019թ. սեպտեմբերից ներդրվել է 4 նոր մասնագիտություն, բոլոր տեղերը համալրվել են, այս տարվա սեպտեմբերից կներդրվի ևս 1-ը: 50-100 տոկոսի չափով փոխհատուցվել է սոցիալապես անապահով 2230 ուսանողի և սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի 917 ուսանողի ուսման վարձավճարը, գումարը 654 մլն դրամ է, որից 525 մլն դրամը՝ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար: Երևանում մեկնարկել է ԵՄ-Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրումը, որը նախատեսվում է ավարտել 2023 թ.: Հայագիտության ոլորտում ֆինանսավորման է երաշխավորվել 30 գիտական թեմա, 327 մլն դրամով ձեռք է բերվել նոր միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետր, որից օգտվում է հանրապետության 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպություն:
Մշակութային ծրագրերի շրջանակում նախարարն առանձնացրել է Կոմիտասի 150-ամյակին և Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ասպարեզում անցկացվել են բարձր մակարդակով: Աջակցություն է ցուցաբերվել մշակութային կրթության ոլորտի 12 ներառական ծրագրի, հիմնականում ՀՀ մարզերում: Հիմնվել է Երևանի Նորք ինտերնատի տարեցների «Տարմանի» թատերախումբը: Մշակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր տրամադրելու նոր կարգը, որը հնարավորություն է տալիս շահառուներին 2020թ. սկսած անվճար օգտվել մշակութային ծառայություններից:
Անդրադառնալով կրթամշակութային ծրագրերին` Ա. Հարությունյանը հաջողված է համարել «Դասարան+Դասական» և «ԴասA» նախագծերը: Նախարարության ենթակայության թանգարանների այցելուների թիվը կազմել է 1.230.000, ինչը 18 տոկոսով ավելի է 2018թ. ցուցանիշից: Արդյունավետ կյանքի է կոչվել «Քո արվեստը դպրոցում» նորարարական նախագիծը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել է «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ՀՀ հայտը:
Սպորտի բնագավառում արձանագրված արդյունքների առնչությամբ նախարարը նշել է, որ տարվա 10 լավագույն մարզիկներն առաջին անգամ միանվագ պարգևատրվել են 5.000.000-ական դրամով, և դա շարունակական բնույթ է կրելու: Ավելացել են մարզիկներին տրվող պատվովճարների չափերը: 56 մարզական հաստատություն ստացել է 99 անուն մասնագիտական բազմակազմ մարզագույք՝ 200 մլն դրամի չափով: Մեղմացվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանները, որի շրջանակում ավելացել է վարկառուների թիվը, ավելացել են վարկավորման ծավալները:
Ա. Հարությունյանը, անդրադառնալով կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարմանը, նշել է, որ կառուցվածքային գործընթացներով և ռազմավարությունների մշակման գործընթացով պայմանավորված՝ որոշ միջոցառումներ մասնակի են իրականացվել: Դրանք առնչվում են ԿԳՄՍ գործունեության ոլորտի օրենսդրական փոփոխություններին, առկա կարգավորումների ներդաշնակեցմանը, նախատեսված բարեփոխումների արագ իրականացմանը և այլն:
Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ նախարարը ներկայացրել է այս համատեքստում տարվող աշխատանքները, նաև զեկուցել ԿԳՄՍ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացի և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է գերատեսչության առջև դրված խնդիրների և նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ միևնույն ժամանակ, կարևորելով դրանց հետևողական, աստիճանական ընթացքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է, մասնավորապես, կրթության ոլորտի ռեֆորմին՝ ընդգծելով դրա առաջնահերթությունը: Քննարկվել է կրթական համապատասխան միջավայրի ստեղծման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման չափորոշիչների հարցը: Վարչապետի դիտարկմամբ՝ ամբողջական հայեցակարգը պետք է մշակվի կրթության բովանդակություն-ուսուցման որակ-համարժեք ենթակառուցվածք փոխկապակցած շղթայի հիման վրա: Առանձնահատուկ կարևորություն ունի ուսուցիչների վերապատրաստումը, որը պետք է նպատակաուղղված լինի մասնագիտական զարգացմանը և ֆինանսական խրախուսմանը: ԿԳՄՍ պատասխանատուները վարչապետ Փաշինյանին են ներկայացրել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քննարկվել են նաև բարձրագույն կրթության, գիտության, մասնագիտական կրթության բարեփոխումները և անելիքները: Ընդգծելով տարբեր գերատեսչությունների ռազմավարությունների հետ այս բնագավառների հայեցակարգերի ներդաշնակեցման կարևորությունը` վարչապետ Փաշինյանը հանձնարարել է աշխատել համատեղ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շահագրգիռ կողմերի ներգրավմամբ առաջիկայում քննարկում կազմակերպել կրթական համակարգերի զարգացման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ։
Նյութի աղբյուրը. Կրթության, գիտության, մ՛շակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ