ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Edcamp-ը` հանրակրթական առցանց համաժողովը հունիսի 22-27-ը

Հունիսի 20, 2020
Պաշտոնական

Հայաստանի երկրորդ տարեկան ուսուցչական-հանրակրթական համաժողովը՝ Edcamp-ը կանցկացվի հունիսի 22-27-ը։ Բացումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 11:00-ին։ Edcamp-ին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 2,500 ուսուցիչ, հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հետազոտող և տնօրեն Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։

Համաժողովը կազմակերպում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամի և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Համաժողովը ներառում է հայաստանյան խոսնակների մասնակցությամբ 54 նստաշրջան, նախադպրոցական (հունիսի 25, 14:20-16:40) և ներառական կրթության (հունիսի 27, 10:0-12:00) ոլորտային քննարկումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ-ի հանձնաժողովի հետ համագործակցությամբ։

Հունիսի 27-ին Edcamp-ը կամփոփվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպվող մասնակցային լայն քննարկմամբ՝ «Հանրակրթության բովանդակության փոփոխությունն ու ուսուցիչների խրախուսման նոր համակարգի ներդրումը» խորագրով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կրթական հանրության հետ մասնակցային քննարկման շրջանակում կներկայացնեն սպասվող բարեփոխումները։

Համաժողովի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան համաշխարհային հեղինակության խոսնակներ. Դիլըն Ուիլիամ (ձևավորող գնահատման համահիմնադիր), Մայքլ Յանգ (կրթության սոցիոլոգ), Նորբերտ Պաքլեր (հեռավար կրթության մասնագետ), Պասի Սալբերգ (հայտնի «Ֆիննական դասերը» գրքի հեղինակ)։ Կներկայացվի Էստոնիայի կրթական բարեփոխումների փորձը, որպես 2018-ին աշխարհում 5-րդ կրթությամբ առաջատար պետություն։

Համաշխարհային հեղինակության կրթական փորձագետների ելույթները, ոլորտային քննարկումները, ԿԳՄՍ նախարարության բարեփոխումների վերաբերյալ մոտեցումները կհեռարձակվեն «Պարադիգմա» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի ուղիղ եթերով՝ մասնակցության հնարավորություն տալով բոլորին, ովքեր չեն հասցրել հայտագրվել համաժողովին մասնակցելու համար:

Edcamp ուսուցչական-հանրակրթական համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2019թ.-ին` համախմբելով շուրջ 400 մասնակցի Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և սփյուռքից։ 2020 թվականին համաժողովի մասնակցության աշխարհագրությունն ու մասշտաբներն աճել են ավելի քան 500 տոկոսով։Մասնակցության քարտեզն այս տարի ընդգրկում է ավելի քան 175 գյուղ և 46 քաղաք։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում է մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…