ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնում անցկացվել է ժառանգության հարցերի վերաբերյալ կլոր սեղան առցանց-քննարկում

Հուլիսի 8, 2020
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ հուլիսի 6-ին տեղի է ունեցել «Կենսունակ ժառանգությունը քաղաքում» խորագրով միջազգային կլոր սեղան առցանց-քննարկում։ Միջոցառման կազմկոմիտեն մասնակցության էր հրավիրել ոլորտի 17 փորձագետների. Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի գիտությունների ակադեմիաների, Բուլղարիայի նոր համալսարանի, Անգլիայի Քովենթրի համալասարանի, Միլանի և Կիպրոսի համալսարանների, Բուլղարիայի Բալկանյան հետազոտությունների ինստիտուտի, Պլովդիվի, Ռուսսեի և Սլիվենի թանգարանների գիտաշխատողների և ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային փորձագետների։
Հայաստանից «Կենսունակ ժառանգությունը Հայաստանի քաղաքային միջավայրերում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը։ Այս հաղորդման հիմնական թեման Հայաստանի մշակութային քաղաքականության շրջանակում երեք խոշոր քաղաքների՝ Երևանի, Գյումրիի և Գորիսի կենսունակ ժառանգության ներկայացումն էր, որի պահպանությունը տեղի է ունենում ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ներքին օրինաչափությունների, այլև պետական քաղաքականությամբ նախանշված ծրագրային առաջարկների իրականացման և միջոցառումների կազմակերպման միջոցով։
Նշենք, որ Սոֆիայի կենտրոնին անդամակցում են 16 երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինիան, Խորվաթիան, Սերբիան, Ալբանիան, Սլովենիան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Մոլդովան։
Հայաստանի Հանրապետությունը Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թ.՝ մասնակցելով կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համաժողովներին, փորձագետների հանդիպումներին, ցուցահանդեսներին և մրցույթներին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…