ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր տարազներ՝ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար

Հուլիսի 13, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Տարազներ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար» ծրագիրը, որի նպատակն էր Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի ստեղծագործական ծրագրերի խթանումը՝ 15 բեմական տարազների պատրաստման միջոցով։
Երգչախումբը ստեղծվել է 2019 թվականին, ունի շուրջ 20 մասնակից Ալավերդիից և շրջակա համայնքներից, ինչպես նաև ինքնատիպ երգացանկ՝ կազմված պոնտական և այլ հունական ավանդական երգերից։ Տարազների նախնական էսքիզները մշակվել են պոնտական ավանդական հագուստին բնորոշ ձևերի, նախշերի և գունային գամմայի հիման վրա։ Հիմնական բնութագրական շեշտադրումներն արված են աղջիկների տարազի գլխազարդերի, գոգնոցների և տղաների անթև բաճկոնի ու կտորե գոտիների ձևավորման միջոցով։ Արդյունքում, Ալավերդու հունական համայնքի երգչախմբի սաներն ունեն բեմական ներկայանալի հագուստ և ոգևորված են հանդես գալու հունական ոչ նյութական մշակութային ժառանգության տարածմանը միտված համերգային ծրագրերով: Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ ծրագիրն իրականացվել է սահմանված կանոնների և ցուցումների խիստ պահպանմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն