ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սերգեյ Փարաջանովի մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել մեծ արվեստագետի շիրիմին

Հուլիսի 20, 2020
Մշակութային լուրեր

Երեսուն տարի առաջ՝ 1990 թվականի հուլիսի 20-ին կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովը:
Մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի և աշխատակիցների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արվեստագետի հիշատակին:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Փարաջանովի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն