«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառը ներառում է 5 ուսումնական առարկա և (կամ) ինտեգրված դասընթաց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական, միջին և ավագ կրթական աստիճաններում՝ առանձին և ինտեգրված ծրագրերով։ Դրանք կազմվել են չափորոշչային պահանջներին համապատասխան՝ ըստ սովորողների տարիքային առանձնահատկությունների:
Առաջարկվում է`
Գործող չափորոշչով «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առանձին առարկաներն ուսումնասիրվում են 1-7-րդ դասարաններում, ընդ որում՝ 6-րդ և 7-րդ դասարաններում ուստարին կիսվում է երկու առարկաների միջև, ինչն անարդյունավետ է և թանկարժեք ուսումնական ժամանակի կորուստ։
5-7-րդ դասարաններում «Ազգային երգ ու պար» առարկան՝ որպես փորձարկվող առարկա, դասավանդվում է՝ կիսով չափ ինտեգրված «Երաժշտություն» առարկային և առանձին։ Դպրոցների մի մասում առարկան դասավանդում են տարբեր առարկաների ուսուցիչներ, որի արդյունքում հաճախ առարկայի դասավանդումը դժվարանում է կամ չի հաջողվում։
Գործող չափորոշիչներով հանրակրթությանն առաջարկվում են ԿԳՄՍՆ-ի երաշխավորած «Արվեստի պատմություն», «Մշակույթի պատմություն» և «Արվեստ» առարկայական ծրագրերը՝ որպես ընտրովի և ոչ պարտադիր։ Երկար տարիներ այս բնագավառի առարկաները հիմնականում անտեսված են եղել և հաջողություն չեն գրանցել հանրակրթական դպրոցներում։
Առաջարկվող նախագծերում ներառված են այս պահին գործող առարկայական ծրագրերի բովանդակային և թեմատիկ բոլոր բաղադրիչերը։ Որոշ թեմաներ տեղաշարժվել են՝ հաշվի առնելով միջառարկայական ինտեգրումը և ուսուցիչների մասնագիտական կարծիքը (ամենամյա մշտադիտարկման հիմքով)։
Նոր չափորոշչով առաջարկվող անհատական բաղադրիչի շրջանակում հանրակրթական հաստատություններում գործելու են կերպարվեստի, ԴԿԱ և թատերային խմբակներ, երգչախմբեր, պարային համույթներ։ Առաջարկվող կրեդիտային բաղադրիչը ավագ դպրոցների սովորողներին հնարավորություն կտա «Արվեստ և արհեստ» բնագավառի մասնագիտություններն ուսումնասիրել նաև հանրակրթությունից դուրս։
Նոր չափորոշիչներով նախատեսված է ազգային ծեսերն ու պարերը ամբողջությամբ ուսումնասիրել «Երաժշտություն» առարկայի 4-րդ և 7-րդ դասարանների ծրագրերով, եթե կլինեն դպրոցներ, որտեղ չի դասավանդվի առանձին «Պար» առարկան։
«Արվեստ-արհեստ» բնագավառի ինտեգրված դասընթացները հնարավորություն են տալիս հաղորդակցվել արվեստին ազգային, ավանդական, դասական, ժամանակակից և ձևավորվող նոր ուղղությունների տեսանկյունից՝ արդեն ծանոթ միջոցները, նյութերն ու մոտեցումները կիրառելով ուսումնասիրությունների մեջ: Ժամանակակից մարտահրավերները նոր խնդիրներ են ձևավորում ուսումնական բոլոր բնագավառների համար: Արվեստի առարկայախմբի ուսումնական ծրագրերը կառուցված են «ստեղծագործության» շուրջ գիտելիքների, կարողությունների և հմտությունների, վերաբերմունքի, արժեքների ձևավորման, զարգացման և կատարելագործման սկզբունքով, որտեղ սովորողը հանդես է գալիս որպես գրագետ ստեղծագործող, հանդիսատես և արվեստաբան:
Տարրական դպրոցի ավարտին, որպես ձևավորող գնահատման արդյունավետ տարբերակ, առաջարկվում են «Մայրենի», «Ֆիզիկական կուլտուրա», «Տեխնոլոգիա» և «Արվեստ-արհեստ» բնագավառների բոլոր առարկաների ինտեգրված ստուգատեսներ՝ ազգային ծեսերի, տարազի պատրաստման, մարզախաղերի, ցուցահանդեսների, համերգների միջոցով, ինչը յուրահատուկ տոն կպարգևի սովորողներին։
Հանրային քննարկումների ընթացքում ստացել ենք առաջարկություններ՝ հիմնականում նոր թեմաների ընդգրկման վերաբերյալ։ Բոլոր առաջարկությունները կքննարկվեն և հաշվի կառնվեն։
«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառի միջոցով ապահովվում է աշակերտի գեղարվեստական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունը, մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտումն ու զարգացումը։ Սա իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ