ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրազդանի Վ.Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում հաղթեց մարզական պատրաստվածությունը

Նոյեմբերի 18, 2016
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի մարզադահլիճում աշխույժ եռուզեռ էր: Երաժշտության մեղմածոր հնչյունները թևածում էին մարզադահլիճում` բերկրանք, խինդ և ուրախություն պատճառելով դահլիճում հավաքված ծնողներին, ուսուցիչներին, աշակերտներին:
Բոլորի տրամադրությունը տոնական էր և մարզական:

Կազմակերպվել էր հերթական սպորտլանդիան: Մրցասպարեզ էին դուրս եկել 4-րդ «Գ» դասարանի «Սասնա ծռեր» և 4-րդ «Դ» դասարանի «Սպարապետ» թիմերը:
Թիմերի վճռականությունը հաղթական էր: Մարզադահլիճում ծավալվում էր համառ և անզիջում մրցապայքար: Թիմի յուրաքանչյուր մասնակից անում էր ամեն ինչ՝ իր թիմի հաղթանակն ապահովելու նպատակով:
Բարձր էր աշակերտների մարզական պատրաստվածությունը: Երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի: Ի վերջո խաղն ավարտվեց ոչ ոքի:

Թիմերը դպրոցի տնօրենի կողմից արժանացան պատվոգրերի: Որախ էին բոլորը, քանի որ հաղթեց իսկական սպորտը, հաղթեց մարզական պատրաստվածությունը: