ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իրազեկում. «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն»

Օգոստոսի 1, 2020
Պաշտոնական

Նոր առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրերի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ներկայացված է 7-12-րդ դասարաններում: Այն գործող առարկայական չափորոշչի և նոր չափորոշչի նախագծում տրված է «Աշխարհագրություն» (7-8-րդ, 10-12-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) ուսումնական առարկաներով:

«Աշխարհագրություն» ուսումնական առարկայի դասավանդումը 7-րդ դասարանից սկսելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի 31-րդ կետով: Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ընդգրկվել է «Բնագիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ուսումնական բնագավառում:

6-րդ դասարանի «Աշխարհագրություն: Մայրցամաքներ, օվկիանոսներ» դասընթացի «Աշխարհագրական թաղանթ»-ին առնչվող բովանդակությունը հիմնական մասով և առավել մանրամասն ընդգրկված է 7-րդ դասարանի ծրագրում՝ առանձին թեմաների տեսքով: Մայրցամաքներին առնչվող որոշ բովանդակային բաղադրիչներ (օրինակ՝ բնական զոնաներ, օրգանական աշխարհ, կլիմայական առանձնահատկություններ և այլն), որոնք առավել արտահայտված են տարածաշրջանների տվյալ դասարանի ընդհանրական չափորոշչային և առանձնացված ծրագրային թեմատիկ վերջնարդյունքներում, շեշտադրվել են 8-րդ դասարանի համապատասխան թեմաների բովանդակության մեջ:

Գործող ծրագրերի չափորոշչային պահանջներից բեռնաթափվել է փաստական նյութի զգալի ծավալ, փոխարենը, ավելացվել են գործնական աշխատանքներ, թեմատիկ ուսումնասիրություններ, ուսումնական նախագծեր, ինչպես նաև աշխարհագրական արդի բովանդակություն՝ միջազգային հանրահայտ ծրագրերից (IB, AS and A Level Geography և այլն):

9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացը հիմնականում պահպանվել է, փոփոխվել է ՀՀ արդյունաբերության ճյուղային կառուցվածքի և ՀՀ վարչական մարզերի ներկայացման ձևաչափը:

Ավագ դպրոցում ուշադրություն է դարձվել աշխարհագրական կիրառական հմտությունների զարգացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը՝ առանձին թեմաներ ուսումնասիրելիս:

Ստորև ներկայացված է աշխարհագրության գործող և առաջարկվող ծրագրերի կառուցվածքի և բովանդակության համեմատությունը, որն իրազեկման տեսանկյունից առավել ակնառու է դարձնում կատարված փոփոխությունները:

 

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)