ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Օգոստոսի 12, 2020
Պաշտոնական

Սիրելի՛ երիտասարդներ,
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 1999 թ.-ից ի վեր նշում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ մեկ անգամ ևս շեշտելու և կարևորելու ձեր առանձնահատուկ դերն ու ներուժը պետությունների զարգացման, կայացման և առաջընթացի, հայրենիքի բարօրության գործում։ Միջազգային օրվա այս տարվա կարգախոսը` «Երիտասարդների ներգրավվածությունը գլոբալ գործընթացներում», ենթադրում է ձեր ակտիվ ներգրավվածությունը տեղական, ազգային, ինչպես նաև համաշխարհային ինստիտուտներում և գործընթացներում: Այս կարգախոսն ավելի քան արդիական է Հայաստանում, որտեղ 2018 թ.-ի Թավշյա հեղափոխության և ժողովրդավարական զարգացումների արդյունքում առկա են հանրային կյանքի տարբեր ինստիտուտների կայացման մեջ քաղաքացիների և լայն հանրության մասնակցության բոլոր հնարավորությունները, իսկ այդ գործընթացում երիտասարդների ակտիվությունն ուղղակի անգնահատելի է:
Աշխարհն այսօր բախվում է բազում մարտահրավերների, և դրանցից անմասն չէ մեր երկիրը, որն ունի նաև իրեն բնորոշ խնդիրներ: Պատրաստի դեղատոմսեր չկան. լուծումները գտնելու ենք միասին: Այդ առումով կարևոր են վերջերս մեկնարկած «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության» մշակման աշխատանքները, որոնք մենք շարունակելու ենք ձեզ հետ համատեղ` վեր հանելու ձեր առջև ծառացած խնդիրները, ուղենշելու այն թիրախները, որոնց ուղղությամբ պետք է առաջիկա հինգ տարիներին միասին աշխատենք։ Համոզված եղեք, որ նախարարությունը վստահելի աջակից է ձեր նորարար գաղափարներին, ձեր միտքն ու կարողությունները երկրի առանցքային խնդիրների լուծմանը ծառայեցնելու կարևոր գործում։ Թեև Covid-19-ով պայմանավորված՝ երիտասարդական որոշ ծրագրեր ստիպված ենք եղել չեղարկել, բայց լավատեսությամբ և միասնական հաղթանակի աննահանջ ձգտմամբ շարժվելու ենք առաջ՝ գիտակրթական, մշակութային, մարզական և մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում նոր նվաճումների ու հաղթանակների սպասումով։
Մենք ուժեղ ենք մեր երիտասարդներով։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում եմ նոր գաղափարներ, ամուր կամք, ճկուն միտք և բազում նվաճումներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)