ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները

Օգոստոսի 12, 2020
Պաշտոնական

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագծի մշակման աշխատանքային խմբի վերջին հանդիպմանը, բացի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից, տեսակապի միջոցով մասնակցել են նաև մրցակցային հիմունքներով ընդգրկված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի փորձագետներ, երիտասարդներ։ Ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու համար՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացի մասնակցայնությունը, դրանում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են Հայաստանի Հանրապետության առաջիկա հինգ տարիների երիտասարդության քաղաքականության տեսլականն ու թիրախները՝ հիմք ընդունելով նախընթաց տարիների փորձառությունը, տարբեր երկրների և, մասնավորապես, արևելաեվրոպական երկրների երիտասարդության քաղաքականության փորձը, ինչպես նաև Հայաստանում երիտասարդների կարիքների և ակնկալիքների բացահայտմանը միտված հետազոտություններից ու վերլուծություններից բխող առաջարկները: Քննարկումների արդյունքում հաստատվել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի մշակման ժամանակացույցը, ըստ որի, նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2020 թվականի տարեվերջին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)