Երևանում մեկնարկած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԳԱԱ էկոլոգիական և նոոսֆերայի կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Հանձնակատարը երիտասարդ գիտնականներին ներկայացրել է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագիրը, որին Հայաստանը անդամակցել է վերջերս: Խոսելով ծրագրի նպատակների և հիմնական գերակայությունների մասին՝ Կարլոս Մոեդաշն ընդգծել է, որ Եվրոպան գիտության և նորարարությունների ասպարեզում առաջնորդվում է բաց տարածքների սկզբունքով. «Գիտությունն ու նորարարությունները պետք է լինեն բաց տարածք և հասանելի բոլորի համար: Գիտությունն ու նորարարությունը վերջին հարյուրամյակում փոխել են աշխարհը: Գիտությունն այլևս միայն գիտնականինը չէ. գիտությունն ու նորարարությունն այսօր, առավել քան երբևէ մոտեցել են շարքային քաղաքացուն: «Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է՝ համախմբել եվրոպական տարածքի լավագույն գիտական միտքը և նորարարական գաղափարները»,-նշել է ԵՄ հանձնակատարը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի երիտասարդ գիտնականները կարող են իրենց լուման ներդնել՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում: «Բաց դռների քաղաքականությունը ճիշտ մոտեցում է. մենք սրանում համոզված ենք»,- հայտարարել է Կարլոս Մոեդասը: Հանձնակատարը նշել է նաև, որ ծրագիրը լավ հնարավորություն է Հայաստանի անհատ գիտնականների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների համար՝ ընդգրկվել եվրոպական համալսարանական և գիտական ցանցի մեջ. «Որպես առաջին կարևոր տեխնիկական քայլ, կարծում եմ, նախ պետք է հմտանալ «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության մրցութային հայտեր լրացնելու գործում: Անհրաժեշտ է աշխատանքներ տանել համապատասխան մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Մեր՝ իբրև ծրագրի իրականացման պատասխանատուների, հիմնական նպատակն է՝ հնարավորինս շատ թվով նոր դեմքեր ներգրավել»,- ասել է Կարլոս Մոեդասը:
Հանդիպմանը մասնակից երիտասարդ գիտնականները տարբեր հարցեր են ուղղել ԵՄ հանձնակատարին, որոնք վերաբերել են «Հորիզոն-2020» ծրագրի ընթացակարգերին, հայտերի ընտրության չափանիշներին, նպատակներին և արդյունքներին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատարին՝ ընդգծելով, որ երիտասարդ գիտնականների հետ հանդիպման նախաձեռնությունը ցուցաբերվել է անձամբ պարոն Կարլոս Մոեդասի կողմից. «Դուք բոլորդ ունեք հնարավորություն ինչպես անհատապես, այնպես էլ կազմակերպության անունից լրացնել հայտ և մասնակցել «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին: Մեր երկրի անդամակցումն այս ծրագրին կարող է արդարացված լինել միայն ձեր ակտիվությամբ»,-դիմելով երիտասարդ գիտնականներին՝ նշել է Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ԿԳ նախարարի ուղեկցությամբ, այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /Մատենադարան/ և ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ