ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է դրվել դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը

Օգոստոսի 14, 2020
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի նպատակն է մեխանիզմներ ստեղծել դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար:

Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումների աջակցմանը, ինչպես նաև ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը:

Նախագծով առաջարկվում է՝

1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,

2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:

Համաձայն նախագծի՝ դպրոցներում երկարօրյա խմբերը կազմակերպվում են սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա և համալրվում են՝ ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների:

Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար տնօրենի և ծնողի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր:

Երկարօրյա խմբի աշխատանքի կարգացուցակում նշվում են սովորողների դասապատրաստման, սննդի, հանգստի, ըստ անհրաժեշտության անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակներում ընդգրկված սովորողների անվանական կազմը, խմբակի աշխատանքի ժամերը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների անունները:

Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը 25 է, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:

Սահմանված խտությունից պակաս խտությամբ խումբ կարող է բացվել դպրոցի ֆինանսական միջոցների, իսկ մասնակի կամ լրիվ վճարովի խմբերում ծնողների վճարումների հաշվին: Վճարի չափն ու վճարման եղանակը հաստատում է հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, իսկ ոչ պետական հաստատության դեպքում՝ հիմնադիրը։

Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել հաստատության ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կատարած մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին:

Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…