ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ դպրոցների ֆինանսավորման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

Օգոստոսի 17, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։ Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։ Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով՝ ըստ իրականացվող ուսումնական ծրագրերի։ Առաջարկվող նոր բանաձևում, ի տարբերություն նախորդի, հաշվի է առնվում ոչ միայն սովորողների, այլ նաև տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվը, որին ավելացվում է նաև ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ բազմապատկված մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թվով։ Հիմնական ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ֆինանսավորում է նախատեսված դասղեկության և մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարների համար, որը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին։ Նախկինում այդ գումարի վճարումը թողնված էր դպրոցի հայեցողությանը. դասղեկները և մեթոդմիավորման նախագահները վճարվում էին՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության ֆինանսական վիճակը, առանձին դեպքերում ընդհնարապես չէին վճարվում։ Վարչական անձնակազմի դրույքների թիվը սահմանվում է ըստ դասարանների թվի, իսկ ամսական աշխատավարձը հաշվարկվում է ընդհանուր մոտեցմամբ։ Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենի աշխատավարձը հավասարեցված է քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին, փոխտնօրենինը՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին։ Ընդ որում, 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 36 և ավելի դասարանների դեպքում տնօրենի աշխատավարձի գործակիցը կդառնա 1,32, իսկ փոխտնօրեններինը՝ 1,21։ 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և փոխտնօրենի աշխատավարձի նկատմամբ կկիրառվեն համապատասխանաբար 1,42 և 1,3 գործակիցներ։ Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը: Ֆինանսավորման նոր կարգում սահմանվել են նաև հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության, լաբորատորիաների կազմակերպման, մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման, շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների համար նախատեսվող հաստիքների աշխատավարձերը, որոնք նույնպես այսուհետ դիտվում են քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների որոշակի խմբերին համարժեք։

Հավելենք, որ ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ կմտնի 2021 թ․ հունվարից, միաժամանակ ուժը կորցրած կճանաչվի ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձևը, որը, ինչպես նշվում է հիմնավորման մեջ, լուծում չի տալիս այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների նորմավորումը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)