ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Օգոստոսի 26, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին: Նա այս օրերին ավարտում է գործունեությունը Հայաստանի ֆրանսիական համալսարանում և մեր երկրում: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հյուրին` նախարար Ա. Հարությունյանն արձանագրել է, որ պարոն Լավեստի ղեկավարման տարիներին Հայաստանի ֆրանսիական համալսարանը զարգացում է ապրել՝ հաջողությամբ հանդես գալով տեղական բուհերի շարքում: Նա ներկայացրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կիրառվող սահմանափակումներն զգալի բարդացնում են աշխատանքը, և հաճախ անհրաժեշտություն է առաջանում ընդունել բարդ և պատասխանատու որոշումներ, որոնք, իրավիճակի զարգացումներով պայմանավորված, կարճ ժամանակահատվածում կարող են փոփոխությունների ենթարկվել:

Ռեկտոր Լավեստի խոսքով՝ վերջին տարիներին Ֆրանսիական համալսարանի հաջողությունները պայմանավորված են եղել նաև նախարարության հետ արդյունավետ համագործակցությամբ, իսկ բուհի կանոնադրության փոփոխության կարևոր գործընթացում մշտապես զգացել են նախարարի աջակցությունը: Ժան-Մարկ Լավեստը նշել է, որ արդեն հայտնի է համալսարանի հաջորդ ռեկտորի անունը. նա մասնագիտությամբ տնտեսագետ է՝ առավել մասնագիտացած կիբեռանվտանգության հարցերով և արդեն ավարտում է իր գործունեությունը Օքսֆորդի համալսարանում: Նրա խոսքով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտորի գլխավորությամբ առաջիկայում խնդիր է դնելու քայլեր ձեռնարկել նոր՝ տուրիզմի մասնագիտության ներդրման ուղղությամբ: Գործող ռեկտորի խոսքով՝ մեկ այլ ուղղությունն էլ մաթեմատիկականն է, որի զարգացումը, ի վերջո, խթանելու է նաև Հայաստանի տնտեսության ճյուղերի առաջընթացը: Ժան-Մարկ Լավեստն անկեղծացել է, որ մեր երկրում աշխատող իր դուստրը և 12-ամյա որդին, որ արդեն մոտ հինգ տարի իր հետ Հայաստանում են, դեռ որոշ ժամանակ գուցե մնան, իսկ հեռանալիս իրենք մի կտոր Հայաստան են տանելու իրենց հետ:

Հանդիպման ավարտին նախարար Ա. Հարությունյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման, ղեկավարման նորարական մոտեցումների կիրառման և հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման համար պարոն Լավեստին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում պարգևներ, կոչումներ չի շռայլել և նախարարությունների միավորումից հետո ստեղծված պարգևն առաջին անգամ է հանձնում:

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ ռեկտոր Լավեստն ասել է, որ բարձր է գնահատում բարեկամական վերաբերմունքը և պատրաստ է աջակցել հայկական կողմին անգամ Հայաստանում առաքելությունն ավարտելուց հետո:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)