ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել միջազգային առցանց մրցաշարում

Օգոստոսի 31, 2020
Սպորտային լուրեր

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առցանց մրցաշարի հաղթող: Որպես կազմակերպիչ երկիր հանդես է եկել Ուզբեկստանը, որի Անկախության օրվան էլ նվիրված է եղել մրցաշարը: Zoom-ով անցկացված մրցաշարում Լալայանը լավագույնն է եղել երկամարտի 425 կգ արդյունքով. նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ, իսկ հրումում իրեն է ենթարկել 230 կգ կշռող ծանրաձողը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ): Վերջինս 381 կգ արդյունքով (170 կգ + 211 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով (165 կգ + 190 կգ) զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Առցանց մրցաշարին մասնակցել է 30 երկրի 109 մարզիկ, որոնցից շատերի համար ԿՈՎԻԴ-19-ի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մարտից ի վեր սա առաջին մրցումն էր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…