ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սեպտեմբերի 1, 2020
Պաշտոնական

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկա, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, և մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ, հատկապես՝ ուսուցիչներին։

Սիրելի' մանկավարժներ՝ նվիրյալ մարդիկ, որ անցած կես տարում ուժ ու եռանդ գտաք արտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար։ Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, պարտաճանաչ անցկացնել դասերը, արագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում։ Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի հաղթանակի և բնականոն գործունեությանը վերադառնալու հաջող մեկնարկ։

Սիրելի' աշակերտներ, դուք եք մեր դաշնակիցն ու հենարանը։ Հորդորում եմ որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները, ձեր վարքով և պատրաստակամությամբ օգնել թե' ուսուցիչներին, թե' ձեր ընտանիքների ավագ անդամներին` օր առաջ հաղթահարելու մեր պետությանը պատուհասած այս մարտահրավերը, հաղթելու այս կռվում։ Ի վերջո, կրթության
նպատակը մեկն է՝ ձևավորել բանիմաց և օրինապահ քաղաքացի, հայրենասեր և ստեղծարար անհատ։

Կոչ եմ անում ձեզ այս օրերին հոգ տանել ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների մասին, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)