ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն սփյուռքահայ ուսանողների

Սեպտեմբերի 4, 2020
Պաշտոնական Սփյուռքի լրատու

Միասնական քննություններ
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի 1-ին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացիներ (ազգությամբ հայ) ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, և համաձայն Պարետի թույլտվության` ապահովվել է նրանց մուտքը ՀՀ տարածք՝ 2020 թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:

Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելություն
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, ինչպես նաև ՀՀ նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամանակացույցը՝ ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով այս պահի դրությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են դիմել օտարերկրյա պետություններում գտնվող ավելի քան 300 սփյուռքահայեր, որոնցից շուրջ 250-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Դիմորդների մի մասը մասնակցում է նաև սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի՝ սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության մրցույթներին: Այս պահի դրությամբ ընդունելության գործընթացը շարունակվում է:
Օգոստոսի 10-ից ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու վերոնշյալ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ վերոնշյալ դիմորդներին (Վրաստանի քաղաքացիներին) թույլատրվել է մուտք գործել ՀՀ տարածք:

Սփյուռքահայ ուսանողների ՀՀ տարածք մուտքի թույլտվություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՀՀ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ տրամադրելու իրենց հաստատություններում սովորող և ՀՀ տարածք մուտք գործելու խնդիր ունեցող Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:
Պարետի թույլտվությամբ ապահովվել է նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող Վրաստանի 5 քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ԱԳ նախարարության հետ և համաձայն Պարետի թույլտվության, շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ ապահովելու ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող կամ դիմորդ հանդիսացող Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)