ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երաժշտական ճանփորդություն» բացօթյա համերգային ծրագիր

Սեպտեմբերի 4, 2020
Մշակութային լուրեր

Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ պատշգամբում կկայանա «Երաժշտական ճամփորդություն» բացօթյա համերգային ծրագիրը:
Ելույթ կունենան Թատրոնի մեներգիչներ Հովհաննես Այվազյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր), Գևորգ Հակոբյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն), Աննա Այվազյանը (սոպրանո) և Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Ծրագրում կներկայացվեն նեապոլիտանական երգեր, հայկական, ռուսական երգեր և ռոմանսներ:
Համերգի երաժշտական ղեկավարը և դիրիժորն է Հարություն Արզումանյանը։ Համերգային ծրագիրը կանցկացվի բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն