ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է արվեստի դպրոցների ուսպլանը

Սեպտեմբերի 10, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Տրված կարգավորման համաձայն` արվեստի դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկը, ինչպես նաև աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդները սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է` երկու կիսամյակով:

Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով հաստատության ֆինանսական հնարավորություններից:

Համաձայն հրամանի` արտակարգ դրության պայմաններում արվեստի դպրոցներում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար ձևաչափով:

Ուսումնական գործընթացի կազմակերպում.

  • Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները, անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
  • Սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից ստուգարքով, տարբերակված ստուգարքով (սահմանային ներքին շեմով, բալային գնահատումով ստուգարք) և քննությամբ:
  • Տարբերակված ստուգարքն ու քննությունը գնահատվում են առավելագույն 10 միավորային համակարգով:
  • Ստուգարքի դեպքում արդյունքը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» գնահատականով:
  • Փոխադրական քննությունը, տարբերակված ստուգարքն անբավարար կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60-ից ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը հաջորդ դասարան չի փոխադրվում:
  • Դրսեկության ձևով (էքստեռն) ուսումնառության ավարտը, ինչպես նաև մի դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքները և քննությունները հանձնելու, սովորողի գերազանց առաջադիմության և մանկավարժական խորհրդի հավանության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
  • Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի առնվազն 70% մասնակցություն ունեցած սովորողներին:
  • Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական և հետդպրոցական ուսումնառություն:
  • Ուսումնական պլանով չնախատեսված այլ (լրացուցիչ) երաժշտական գործիքի, երգեցողության ուսուցումը կազմակերպվում է հավելյալ վարձավճարով:
  • Տեսական առարկաների խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը կարող է լինել 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից: «Նվագախումբ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 10-12, իսկ «Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողների դեպքում:

Ելնելով համույթի, նվագախմբի և երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանվում է.

  • 3-12 սովորողի դեպքում` մեկ միավոր համույթի ղեկավարի համար.
  • 8-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի ղեկավարի համար.
  • 20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և 0,5-1 միավոր կոնցերտմայստերի համար:

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…