ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գյումրիում ընթանում է «HAY-AT JAZZ» փառատոնը

Սեպտեմբերի 11, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է 3-րդ անգամ։ Համավարակով պայմանավորված փառատոնն այս տարի անցկացվում է առցանց՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների միջոցով՝ համերգները հասանելի դարձնելով ջազասեր ունկնդրին։
Այսօրվա ջազային հանդիպումը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում է՝ «Վահագն Հայրապետյան տրիոյի» մասնակցությամբ։
Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում ջազային կատարումներով հանդես է եկել «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին՝ Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում, փառատոնի ունկնդրին ջազային երեկո է նվիրել «Մալխաս ջազ բենդը»։
«HAY-AT JAZZ-2020» ծրագիրը կավարտվի սեպտեմբերի 12-ին՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում՝ «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակի» մասնակցությամբ։
Համերգներին կարող եք հետևել «Մանուկյան ընկերության» https://www.facebook.com/manukyancompany/ և «Ջազի հայկական ասոցիացիայի» https://www.facebook.com/armjazzassociation/ ֆեյսբուքյան էջերի միջոցով, ժամը 17:00-ից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…