ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կամերային նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկին հանդես կգա երիտասարդ ջութակահար Օվսաննա Հարությունյանի հետ

Սեպտեմբերի 11, 2020
Մշակութային լուրեր

Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա համերգով։ Սեպտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին ՀՊԿՆ-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում հանդես կգա այս համերգաշրջանի անդրանիկ համերգով։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները։ Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին կմիանա երիտասարդ տաղանդավոր ջութակահար Օվսաննա Հարությունյանը։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Նվագախումբը բազմիցս է ներկայացրել հայ տաղանդավոր երաժիշտներին՝ «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակում։ Օվսաննա Հարությունյանը ՀՊԿՆ-ի երաժիշտների հետ ելույթ է ունեցել 2020 թ․ ամռանը «ՕՊՈՒՍ 5» միջազգային փառատոնի շրջանակում՚ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը (3-րդ ջութակ):
Օ. Հարությունյանը մասնակցել է տարբեր մրցույթների Հայաստանում և արտերկրում, արժանացել բազմաթիվ մրցանակների։ 2019 թ. ամռանը դասընթացներ և վարպետության դասեր է ստացել «Conservatoire Valence Romans Agglo»-ի (Ֆրանսիա) ամառային դպրոցում: 2019 թ. ներառված է Չայկովսկու անվան դպրոցի նվագախմբում, ելույթ է ունեցել Ժնևի կոնսերվատորիայի և Վալանսի կոնսերվատորիայի նվագախմբերի միավորված համերգներին: 2017 թ. ընդգրկվել է «Երևան» երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում:
2016 թ. ընդգրկվել է «Beacons Project» նախագծում, որի շրջանակում մասնակցել է մի շարք համերգների Հայաստանում, Ստամբուլում՚ հանդես գալով ինչպես մենակատար, այնպես էլ ժողովրդական նվագարանների անսամբլի կազմում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն