ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար

Սեպտեմբերի 14, 2020
ՏՀՏ նորություններ

ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով: Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96, Արարատ՝ 94, Արմավիր՝ 67, Լոռի՝ 50, Վայոց ձոր՝ 11, իսկ ըստ առարկաների` հետևյալ կերպ․ մաթեմատիկայի ուսուցիչներ՝ 160, հայոց լեզվի և գրականության՝ 145, ռուսաց լեզվի՝ 124, մյուս առարկաների դեպքում ուսուցիչների թիվը փոքր է 100-ից։ Վերոնշյալ խմբում դասվարների թիվը 202 է։ Աշխատանքի չներկայացող ուսուցիչների դեպքում դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների՝ առաջացած թափուր ժամերի մասով։

Բացի այդ, 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի կենտրոնացված հեռավար ձևով` առաջնորդվելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով։ Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 1207, Շիրակ՝ 211, Արարատ՝ 188, Կոտայք՝ 175, Լոռի՝ 172, Գեղարքունիք՝ 142, Արմավիր՝ 110, Արագածոտն՝ 78, Սյունիք՝ 63, Տավուշ՝ 47, Վայոց ձոր՝ 33 աշակերտ, իսկ ըստ դասարանների` հետևյալ ձև. 1-ին՝ 96, 2-րդ՝ 230, 3-րդ՝ 258, 4-րդ՝ 262, 5-րդ՝ 257, 6-րդ՝ 290, 7-րդ՝ 240, 8-րդ՝ 271, 9-րդ՝ 209, 10-րդ՝ 107, 11-րդ՝ 103, 12-րդ՝ 103 աշակերտ։

Հիշեցնենք, որ համաձայն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կանոնների՝ սովորողը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

Հավելենք, որ այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորելու է 397607 աշակերտ, իսկ առաջին դասարան է հաճախել 38186 աշակերտ:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…