ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից

Սեպտեմբերի 22, 2020
Սպորտային լուրեր

Հայ աթլետները հիանալի են հանդես եկել Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում՝ նվաճելով 3 ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։

Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մ ու 3000 մ վազքում․ առաջին դեպքում Մկրտչյանն անգերազանցելի է եղել 3:47.60 արդյունքով, երկրորդում՝ 8:12.02։ Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճել է եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը 7 մարզիկների պայքարում գրանցել է 16.53 մ արդյունք՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ռումինացի Վիսան Ֆլորին Ալեքսանդրուին գերազանցելով 38 սմ-ով։ Նշենք, որ Աղասյանի համար սա 6-րդ ոսկե մեդալն է Բալկանյան երկրների առաջնություններում։

Բացի մեդալներից, հայ աթլետները սահմանել են նաև ազգային և անձնական ռեկորդներ։ Մասնավորապես, Ալեքսանդր Դոնիկյանը 10.44 վրկ արդյունքով 100 մ վազքում սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ առաջնությունում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ռազմիկ Մկրտչյանը, չնայած 100 մ և 200 մ վազքում մրցանակային տեղեր չի զբաղեցրել, սակայն բարելավել է անձնական ցուցանիշները՝ գրանցելով համապատասխանաբար 10.96 վրկ և 21.89 վրկ արդյունք։ Իրենց անձնական ցուցանիշները բարելավել են նաև Արման Հակոբյանը՝ 1500 մ վազքում գրանցելով 3:58.07 արդյունք, և Ռոման Ալեքսանյանը, որը 800 մ վազքում գրանցել է 1:52.70 արդյունք։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)