ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում

Սեպտեմբերի 22, 2020
Սպորտային լուրեր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։
Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Արտաշատի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արսեն Գաբրիելյանը։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ Անկախության օրվա առթիվ ստացած կոչումը չափազանց կարևոր է և պարտավորեցնում է պետությանը պատասխանել նոր հաջողություններով․
«Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Ուրախալի է, որ պետությունը գնահատում է մարզիչների աշխատանքը։ Պետական բարձր կոչմանն արժանանալը պարտավորեցնում է ավելի լավ աշխատել, ջանք ու եռանդ չխնայել և նոր հաջողություններ գրանցել»։

Միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը ևս ընդգծել է՝ կոչումը հպարտության առիթ է, բայցև պարտավորեցնող է․ «Հպարտ եմ Հայաստանում մարզչական բարձրագույն կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Ուրախ եմ, որ կատարածս աշխատանքը գնահատվել է։ Վաստակավոր մարզչի կոչումը պարտավորեցնում է ավելի մեծ հաջողություններ ունենալ»։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…